Արսեն Հարությունյանը՝ ARM Games-ի հաղթող
ARM Games-ի Stars vs. Followers եթերաշրջանն ավարտվել է՝ Արսեն Հարությունյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

ARM Games-ի Stars vs Followers եթերաշրջանն ամփոփվել է։ Նախագծի հաղթող է դարձել Արսեն Հարությունյանը։

‍

Հաղթանակից հետո Հարությունյանը նշել է, որ իր համար կարևոր էր մրցակցությունն ավարտել առաջին տեղում։

«Շատ կարևոր էր իմ համար, որ մինչև վերջ հաղթեի: Ճիշտ ա խաղը շատ լավ կատարեցի, շատ արագ, բայց կարևոր էր, որ մինչև վերջ հաղթեի ու հաղթեցի»,

— ասել է նա։

‍

Մրցաշրջանի ավարտին ARM Games-ը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, թիմին և հեռուստադիտողին՝ նախագծի ընթացքում իրենց աջակցելու, քննարկելու և ընտրելու համար։

‍

Նախագծի պրոդյուսերը և հաղորդավարն Արամ Մելիքյանն է։ Հաղորդավարական կազմում է նաև Մարիամ Ալեքսանյանը, իսկ ռեժիսորներն են Ազատ Անիբարյանն ու Զորայր Հակոբյանը։

‍

ARM Games-ը նշել է, որ Stars vs Followers-ի ավարտով նախագծի պատմությունը չի ավարտվում։

August 29, 2026
arsen harutyunyan arm games Aram meliqyan
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանն ամուսնացել են
ԱԽ քարտուղարը հարսանեկան արարողությունից կադրեր է հրապարակել։
Կարդալ Ավելին
TV
Մարիամ Ալեքսանյանը կմիանա «Որոգայթ․ Նոր սկիզբ» սերիալի դերասանական կազմին
24 մասանոց շարունակության համար արդեն հաստատվել է դերասանական մեծ կազմ՝ ծանոթ և նոր անուններով։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Հրաչ Քեշիշյանի նոր «Մի գդալ սեր» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա այս աշնանը
Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը մարմնավորում են գլխավոր հերոսներին ռոմանտիկ մելոդրամայում, որը հիմնված է Փոփի Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի վրա։
Կարդալ Ավելին