Չորս հայ ռեժիսորների ֆիլմերը կներկայացվեն Կաննի կինոփառատոնում
Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի Next Step Studio նախաձեռնության պատվո երկիրը կլինի Հայաստանը։

Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի Next Step Studio նախաձեռնության պատվո երկիրը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախաձեռնության շրջանակում չորս հայ և չորս միջազգային ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք նախատեսվում է ներկայացնել 2027 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում։

«Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի ընթացքում արդեն հայտնի են դարձել Հայաստանից ընտրված չորս ռեժիսորների անունները։ Ծրագրին կմասնակցեն Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։

Նրանք հետագայում ստեղծագործական զույգեր կկազմեն միջազգային չորս ռեժիսորների հետ, իսկ զույգերի կազմը կհայտարարվի օգոստոսի 19-ին՝ Սարաևոյի կինոփառատոնի շրջանակում կայանալիք CineLink ծրագրի փակման արարողության ընթացքում։

Ծրագրի շրջանակում ստեղծվող ֆիլմերը կնկարահանվեն հայերեն՝ Հայաստանի դերասանների մասնակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի համագործակցությամբ։

July 20, 2026
Չորս հայ ռեժիսորների ֆիլմերը կներկայացվեն Կաննի կինոփառատոնում Chors hay rejisorneri filmery knerkayacven Kanni kinoparatonum
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը կվերադառնա մեծ էկրան
Գոռ Կիրակոսյանի խորհրդանշական կատակերգությունը 20 տարի անց կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմում Էսթերին կմարմնավորի Էթերի Ոսկանյանը
Ռուբեն Եսայանը ներկայացրել է սպասվող ֆիլմի դերասանական կազմից ևս մեկ անուն։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Ռոզի Ավետիսովան՝ Վիկայի, ազատության և երջանկության մասին
Դերասանուհին անդրադարձել է Վիկայի կերպարին, իրական ազատության գաղափարին և այն փոքր բաներին, որոնք այսօր իրեն ժպտալու առիթ են տալիս։
Կարդալ Ավելին