Գոհար Ավետիսյանը առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում
Շարմ Հոլդինգի և Mitoyan Production-ի նոր ֆիլմում դիմահարդարը մարմնավորում է գլխավոր դերերից մեկը։

Դիմահարդար և բյութի բլոգեր Գոհար Ավետիսյանը առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում՝ միանալով Շարմ Հոլդինգի և Mitoyan Production-ի նոր՝ «Մեկին մեկ» նախագծին։

Ավետիսյանը ֆիլմում մարմնավորում է գլխավոր դերերից մեկը։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Զիրոյանը, Արկադի Դումիկյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը և Սոնա Շահգելդյանը։

Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, ով հայտնի է «Պահանջվում է միլիոնատեր», Poker.am և մի շարք այլ նախագծերով։ 

Թե ինչ պատմություն կպատմի «Մեկին մեկ»-ը և երբ այն կհայտնվի մեծ էկրաններին, առայժմ հայտնի չէ։

‍

‍

July 4, 2026
Գոհար Ավետիսյանը առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում Gohar Avetisyany arajin angam knkarahanvi gegharvestakan filmum
Այլ Նորություններ
TV
70 տարի եթերում․ Առաջին ալիքը ներկայացրել է հոբելյանական եթերաշրջանի նոր նախագծերը
Նոր պատմական սերիալ, վերադարձող հեռուստանախագծեր, նոր հաղորդավարներ ու ձևաչափեր․ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։
Կարդալ Ավելին
MUSIC
Իվետա Մուկուչյանը միջազգային մրցանակի է արժանացել երաժշտարվեստում ունեցած ներդրման համար
Երգչուհին Beirut International Awards Festival-ում պարգևատրվել է նաև Who Am I ալբոմի համար։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանն ամուսնացել են
ԱԽ քարտուղարը հարսանեկան արարողությունից կադրեր է հրապարակել։
Կարդալ Ավելին