Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում կներկայացնի 13-ամյա Naré-ն
Երգչուհին Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել չորրորդ փորձից, իսկ նրա մրցութային երգն ու տեսահոլովակը կներկայացվեն այսօր։

13-ամյա Naré-ն Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ Մալթայում։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի փոխանցմամբ՝ Naré-ն նախորդ երեք տարիներին ևս մասնակցել է Հայաստանի ներկայացուցչի ընտրությանը, իսկ չորրորդ փորձն այս տարի հաջողությամբ է ավարտվել։

Հայաստանի մասնակցի անունը հայտնելուց հետո Առաջին ալիքը պատրաստվում է ներկայացնել նաև նրա մրցութային երգն ու տեսահոլովակը։ Դրանց պրեմիերան նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 21:00-ին։

September 23, 2026
mankakan evratesil yevratesil junior eurovision arajin aliq hanrayin herustaynkerutyun hանրային հեռուստաընկերություն
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ». տեղի ունեցավ MONK3 Prodution-ի առաջին գեղարվեստական ֆիլմի պրեմիերան
Մերի Քոչարյանի և Թելման Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմն այժմ ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում։
Կարդալ Ավելին
TV
Մեկնարկում է Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը․ ի՞նչ է սպասվում առաջին շաբաթում
Նոր հաղորդումներ, վերադարձող նախագծեր ու նոր դեմքեր․ առանձնացրել ենք հոբելյանական եթերաշրջանի մեկնարկային շաբաթվա նորությունները։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Ինչպիսի՞ն էր 2000-ականների հայկական փոփ մշակույթի ոճը
Փայլուն տոպեր, ցածր գոտկատեղով ջինսեր, դենիմ ու ամեն ինչից մի փոքր ավելի շատ․ վերադառնում ենք այն տարիները, երբ հայկական փոփ մշակույթն ու նորաձևությունը միասին ստեղծում էին 2000-ականների իրենց յուրահատուկ էսթետիկան։
Կարդալ Ավելին