Մեկնարկում է Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը․ ի՞նչ է սպասվում առաջին շաբաթում
Նոր հաղորդումներ, վերադարձող նախագծեր ու նոր դեմքեր․ առանձնացրել ենք հոբելյանական եթերաշրջանի մեկնարկային շաբաթվա նորությունները։

Սեպտեմբերի 21-ին Առաջին ալիքը մեկնարկում է իր 70-ամյակին նվիրված հոբելյանական եթերաշրջանը։ Առաջին իսկ շաբաթը կբերի մի քանի նոր նախագիծ, վերադարձներ և արդեն ծանոթ հաղորդումների նոր եթերաշրջաններ։

Առավոտը կմեկնարկի «Առավոտ լուսո»-ով՝ ժամը 09:00-ին, իսկ 17:25-ին Առաջին ալիքը կվերադառնա սեփական հեռուստատեսային անցյալին՝ «Հանրայինի արխիվից» նախագծով։ Երեկոյան եթեր կվերադառնա նաև «Սպասիր ինձ»-ն՝ 20:10-ին, իսկ 21:00-ին կհեռարձակվի «Անկախություն. հարատև պատմություն»-ը։

Նոր եթերաշրջանի առաջին պրեմիերաներից մեկը սպասվում է սեպտեմբերի 22-ին։ Վարուժան Մարգարյանը այս անգամ ներկայանալու է հաղորդավարի դերում՝ «Դեպքի վայրում» նոր նախագծով։ Հանցագործությունների շուրջ կառուցված հաղորդման ընթացքում հայտնի հյուրերը դեպքի վայրում կծանոթանան պատմության մանրամասներին և կներկայացնեն կատարվածի վերաբերյալ իրենց վարկածները։ Եթերը՝ 22:40-ին։

Սեպտեմբերի 23-ին Առաջին ալիքում իր նոր նախագիծը կմեկնարկի Մադոննա Հարությունյանը։ «ՇապիԿԻՆ»-ը կնոջ, նրա տարբեր կերպարների, անցած ճանապարհի և ոճերի մասին է։ Առաջին թողարկումը եթերում կլինի 20:20-ին։

Նույն երեկոյան՝ 22:40-ին, կվերադառնա «Նոտա-նոտա»-ն, բայց արդեն նոր հաղորդավարով․ երաժշտական նախագիծն այս եթերաշրջանում կվարի Ներսես Ավետիսյանը։

Իսկ սեպտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթեր կվերադառնա նաև «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը։ Մասնակիցները կրկին կփորձեն հասնել գլխավոր մրցանակին՝ պատասխանելով աստիճանաբար բարդացող հարցերին։ Եթերը կմեկնարկի 21:50-ին։

Եվ սա դեռ ամենը չէ։ Հոբելյանական եթերաշրջանի ընթացքում սպասվում է նաև հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալը՝ «Ազատություն»-ը,, որի կենտրոնում Առաջին Հանրապետության տարիներն ու երկու ընտանիքների պատմությունն են։

Եթերում կհայտնվի նաև Առաջին ալիքի՝ արհեստական բանականությամբ ստեղծված առաջին հաղորդավարը՝ «Արհեստական և բանական» նախագծում՝ Համլետ Առաքելյանի կողքին։

September 20, 2026
hanrayin herustaynkerutyun arajin aliq telman khachatryan hrant hovsepyan hamlet arakelyan varuzhan margaryan madonna harutyunyan հանրային հեռուստաընկերություն առաջին ալիք
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Տաթև Հովակիմյանը՝ Լանայի, թյուր կարծիքների և դերասանական մարտահրավերների մասին
Դերասանուհին անդրադարձել է Լանայի կերպարին, դիտողի ընկալումներին և նախագծի ամենաբարդ պահերին։
Կարդալ Ավելին
TV
«Գիշատիչների խնջույք». H2K Production-ը պատրաստում է նոր 4 մասանոց հոգեբանական դրամա
Վահե Քաչայի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված նախագիծը կցուցադրվի Team TV հարթակում։
Կարդալ Ավելին
TV
Նոր ալիքը սկսել է նոր մինի-սերիալի նկարահանումները
POP անկյան հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախագիծը հոգեբանական թրիլլեր ժանրում է։
Կարդալ Ավելին