«Որոգայթը» վերադառնում է․ հայտարարվել է «Որոգայթ․ Նոր սկիզբ» նախագիծը
Սցենարիստ Հարութ Ղուկասյանը ներկայացրել է առաջին պաստառը, իսկ հայտնի հերոսներից մեկը կրկին կմարմնավորի Հարություն Մովսիսյանը։

«Որոգայթը» վերադառնում է։

Սցենարիստ Հարութ Ղուկասյանը սոցիալական ցանցերում հայտարարել է նոր նախագծի մասին՝ հրապարակելով «Որոգայթ․ Նոր սկիզբ» անվանումը կրող առաջին պաստառը։ Հրապարակմանը կից նա գրել է. «Մանրամասները՝ շուտով»։

Պաստառի վրա տեղ է գտել նաև «Լեգենդը վերադառնում է» կարգախոսը, որը հուշում է, որ նախագծի հեղինակները պատրաստվում են նոր շունչ հաղորդել հայկական հեռուստատեսության ամենահայտնի սերիալներից մեկին։

Հայտնի է նաև, որ Հարություն Մովսիսյանը կվերադառնա՝ կրկին մարմնավորելով իր հայտնի կերպարը։

Նախագիծը հասանելի կլինի Shant Digital հարթակում, իսկ մնացած մանրամասները դեռևս չեն բացահայտվել։

‍

June 16, 2026
«Որոգայթը» վերադառնում է․ հայտարարվել է «Որոգայթ․ Նոր սկիզբ» նախագիծը «Vorogayty» veradarnum e․ haytararvel e «Vorogayt․ Nor skizb» naxagitsy
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեկ բառով
Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրության ընթացքում POP անկյունը նախագծի թիմին առաջարկել է անսովոր մարտահրավեր՝ նկարագրել ամբողջ սերիալը ընդամենը մեկ բառով։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
ԲԱՑԱՌԻԿ. Մերի Քոչարյանն ու MAMBA-ն՝ նոր նախագծում
Դերասանուհին հայտնել է նոր նախագծում իր մասնակցության մասին, իսկ POP անկյան հավաստի աղբյուրները փոխանցում են, որ դրանում հանդես կգա նաև MAMBA-ն։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ֆուլ հաուս»-ը կարող է ունենալ երկրորդ ֆիլմ․ թիմը քննարկում է շարունակությունը
«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի հաջողությունից հետո թիմը քննարկում է շարունակության գաղափարը, իսկ սեպտեմբերին նախագիծը կներկայանա նաև բեմում։
Կարդալ Ավելին