Se.La.Vi.-ն՝ մեծ էկրանին. կայացել է սերիալի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունը
FrankFilms-ի դեբյուտային նախագիծը մոտենում է ավարտին։ POP անկյունը ներկայացնում է Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունից լուսանկարներն ու մանրամասները։

Վերջին ամիսներին ամենաքննարկված հայկական սերիալներից մեկի՝ Se.La.Vi.-ի պատմությունը մոտենում է ավարտին։ Մայիսի 29-ին CinemaStar-ում կայացել է սերիալի վերջին երկու՝ 9-րդ և 10-րդ սերիաների բացառիկ ցուցադրությունը, որին ներկա էր նաև POP անկյունը։

Երեկոյի ընթացքում մեկ հարկի տակ էին հավաքվել նախագծի դերասանական կազմը, ստեղծագործական թիմը, գործընկերներն ու ընկերներ։ Ցուցադրությունն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ հանդիսատեսին հնարավորություն տալով առաջիններից մեկը տեսնել սերիալի ավարտը։

No items found.

Se.La.Vi.-ն Իննա Խոջամիրյանի FrankFilms արտադրական ընկերության առաջին նախագիծն է, սակայն նրա համար որպես պրոդյուսեր սա արդեն հինգերորդ աշխատանքն է։ Նախկինում նա աշխատել է Hotel Grand-ի երեք եթերաշրջանների, «Սիրելի Սահմի» հեռուստասերիալի և «Ճիշտ այդպես» ռեալիթի նախագծի վրա։Մեզ հետ զրույցում Իննա Խոջամիրյանը խոսեց նաև FrankFilms անվան գաղափարի մասին.

‍

«Ֆրանկ» բառը ստուգաբանորեն նշանակում է բաց, ազատ, ուղիղ, և «FrankFilms-ը պատմում է բաց, ազատ, ուղիղ»։

‍

Խոսելով Se.La.Vi-ի հնարավոր շարունակության մասին՝ նախագծի հեղինակը չբացառեց երկրորդ եթերաշրջանի հավանականությունը՝ նշելով, որ այն հնարավոր է համապատասխան պայմանների և նախադրյալների առկայության դեպքում։

Հիշեցնենք, որ Se.La.Vi.-ն պատմում է ժամանակակից հայ կնոջ կյանքի, ընտրությունների, հարաբերությունների, ազատության և ինքնության մասին՝ ներկայացնելով իրական պատմություններ։Se.La.Vi.-ի 9-րդ սերիան հասանելի կլինի FrankFilms-ի YouTube-յան ալիքում հունիսի 2-ից, իսկ եզրափակիչ՝ 10-րդ սերիան՝ հունիսի 9-ից:

Արման Սարգսյան
June 30, 2026
Se.La.Vi.-ն՝ մեծ էկրանին. կայացել է սերիալի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունը Se.La.Vi.-n՝ mets ekranin. kayacel e seriali yezrapakich serianeri bacarik cucadrutyuny
Այլ Նորություններ
TV
«Սուպերմարկետ»․ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմը
Նոր սիթքոմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ATV-ում և PanArmenian TV-ում։
Կարդալ Ավելին
TV
Դասարանից դասարան․ ինչպես փոխվեցին հայկական հեռուստատեսության դպրոցական սերիալները
«Հրեշտակների դպրոցից» մինչև «Մի գեղեցիկ օր»․ տարբեր տարիների դպրոցական պատմությունները, որոնք իրենց ժամանակի դեռահասների առօրյան բերեցին էկրան։
Կարդալ Ավելին
TV
«Որոգայթ․ Նոր սկիզբ»․ 24 մասանոց նոր պատմությունը՝ այս աշնանը
Նախագծի սցենարն արդեն պատրաստ է, իսկ ստեղծագործական թիմը խոստանում է նոր հերոսներով ու նոր վտանգներով պատմություն։
Կարդալ Ավելին