«Անկախություն»․ հայտնի է Առաջին ալիքի նոր պատմական սերիալի անվանումը
Առաջին Հանրապետության տարիներում ծավալվող պատմական սերիալի պրեմիերան սպասվում է այս աշնանը՝ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանում։

Հայտնի է Առաջին ալիքի նոր պատմական սերիալի պաշտոնական անվանումը։ Նախագիծը հեռուստադիտողին կներկայանա «Անկախություն» վերնագրով։

Նոր բազմասերիանոց ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Առաջին Հանրապետության տարիներին։ Պատմության կենտրոնում երկու ընտանիք են, որոնց ճակատագրերի ֆոնին ներկայացվում է հանցանքի և պետության բախումը։

Ավելի վաղ Առաջին ալիքը նախագիծը ներկայացրել էր որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալ։

«Անկախության» պրեմիերան սպասվում է այս աշնանը՝ Առաջին ալիքի 70-ամյակին նվիրված հոբելյանական եթերաշրջանի ընթացքում։

September 20, 2026
telman khachatryan hrant hovsepyan hanrayin herustaynkerutyun arajin aliq ankakhutyun ankaxutyun
Այլ Նորություններ
TV
«Որոգայթ․ Նոր սկիզբ»․ 24 մասանոց նոր պատմությունը՝ այս աշնանը
Նախագծի սցենարն արդեն պատրաստ է, իսկ ստեղծագործական թիմը խոստանում է նոր հերոսներով ու նոր վտանգներով պատմություն։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառ 2026»-ը մեկնարկում է Թալինում. հայտնի է, թե ովքեր ելույթ կունենան
Երաժշտական փառատոնը կմեկնարկի հուլիսի 18-ին Թալինում՝ ազատ մուտքով։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Back to School․ 10 հայկական ֆիլմ ու սերիալ՝ սեպտեմբերին դիտելու համար
«Ոսկե դպրոցից» ու «Հրեշտակների դպրոցից» մինչև «Վերջին ուսուցիչը» և «Կրկին դպրոց»․ դպրոցական առօրյա, պատանեկություն, ընկերություն, սեր ու ընտանեկան պատմություններ՝ մեկ ընտրանիում։
Կարդալ Ավելին