«Ֆեստիվառ»-ը գալիս է Ճամբարակ․ Իվետա Մուկուչյանը, Էմմին, Աթենա Մանուկյանն ու այլք՝ մեկ բեմում
Օգոստոսի 29-ին փառատոնի հերթական կանգառում ելույթ կունենան Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած մի շարք արտիստներ։

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի հերթական կանգառը կլինի օգոստոսի 29-ին Ճամբարակում։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Ճամբարակի կենտրոնական մարզադաշտում նախատեսվում է մեծ համերգ, որի ընթացքում ելույթ կունենան «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած արտիստներ՝ Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Էմմին, Պարգը, Սիմոնը, Արծվիկը, Սրբուկը, Նարեն և Աթենա Մանուկյանը։

‍

‍

Փառատոնի այս կանգառը միավորելու է Գեղարքունիքի մարզի մշակույթն ու երաժշտական ծրագիրը՝ այցելուներին առաջարկելով ամառային մեկ օր անցկացնել Ճամբարակում։

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

‍

August 17, 2026
ֆեստիվառ իվետա մուկուչյան էմմի festivar hanrayin herustaynkerutyun arajin aliq iveta mukuchyan emmi emmy հանրային հեռուստաընկերություն առաջին ալիք
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ահել-ջահել» ֆիլմի սյուժեի առաջին մանրամասները․ բյուջեն՝ շուրջ 200 միլիոն դրամ
Film Friends Production-ի ֆիլմի պատմության առանցքում սերունդների բախումն է, որը ներկայացվելու է նաև Մերի Քոչարյանի և Լևոն Հարությունյանի մարմնավորած հոր ու դստեր հարաբերությունների միջոցով։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Սամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի նոր նախաձեռնության մրցանակակիրների թվում
Դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award հատուկ մրցանակին՝ ընդգրկվելով Կենտրոնական Ասիայի և Կովկասի վեց մեծարվող արվեստագետների թվում։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառը» վերադառնում է․ հայտնի են այս տարվա առաջին կանգառները
Փառատոնային նախագիծն այս ամառ կայցելի Հայաստանի երեք մարզ։
Կարդալ Ավելին