Back to School․ 10 հայկական ֆիլմ ու սերիալ՝ սեպտեմբերին դիտելու համար
«Ոսկե դպրոցից» ու «Հրեշտակների դպրոցից» մինչև «Վերջին ուսուցիչը» և «Կրկին դպրոց»․ դպրոցական առօրյա, պատանեկություն, ընկերություն, սեր ու ընտանեկան պատմություններ՝ մեկ ընտրանիում։

Սեպտեմբերը սկսվել է, իսկ դրա հետ վերադառնում է նաև դպրոցական տրամադրությունը։ Այդ առիթով POP անկյունը հավաքել է 10 հայկական ֆիլմ ու սերիալ, որոնց պատմությունները տարբեր կերպ կապված են դպրոցի, պատանեկության, ընկերության, սիրո և երիտասարդական կյանքի հետ։

‍

Ընտրանիում տեղ են գտել տարբեր ժանրերի ու ժամանակաշրջանների նախագծեր՝ կատակերգություններից ու պատանեկան դրամաներից մինչև մյուզիքլ և բարոյահոգեբանական դրամա։

‍

1. «Ոսկե դպրոց»

Սիթքոմի գլխավոր հերոսը՝ Ռոբերտը, ազատ արձակվելուց հետո աշխատանքի է անցնում դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ Նրա նպատակը նախկինում թաքցրած ոսկին գտնելն է, սակայն նոր աշխատանքը, դպրոցի առօրյան և սիրային պատմությունը խառնում են նրա ծրագրերը։

‍

2. «Հրեշտակների դպրոցը»

Սերիալը պատմում է ավագ դպրոցի աշակերտների առօրյայի, սիրո և հարաբերությունների մասին։ Հերոսների պատմություններում տեղ են գտել նաև սերնդային հակասությունները, ուսուցիչների ու աշակերտների հարաբերությունները և երիտասարդների շրջանում հանդիպող սոցիալական խնդիրները։

‍

3. «Էլենի օրագիրը»

Պատանեկան դրամատիկ սերիալի կենտրոնում Էլենը, Մաքսը, Լևոնը և Սառան են։ Նոր դպրոց տեղափոխված Էլենն ու Լևոնը հայտնվում են նոր միջավայրում, որտեղ նրանց սպասվում են ընկերության, հակամարտությունների, սիրո և ընտանեկան խնդիրների հետ կապված փորձություններ։

‍

4. «Հատուկ դասարան»

Սերիալը կենտրոնանում է դեռահասների ներաշխարհի, դպրոցական առօրյայի և հասակակիցների հետ հարաբերությունների վրա։ Հերոսների պատմությունները նաև անդրադառնում են ընտանեկան խնդիրներին և ծնողների ու երեխաների հարաբերությունների ազդեցությանը դեռահասների կյանքի վրա։

‍

‍

5. «Վերջին ուսուցիչը»

Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված սերիալի գլխավոր հերոսը՝ Վահան Մամյանը, նոր ուսուցիչ է, որը կարողանում է հասնել դժվար դաստիարակվող աշակերտների սրտերին և հասկանալ նրանց ներաշխարհը։ Պատմության կենտրոնում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն են, սերնդային հակասություններն ու մարդկային արժեքները։

‍

6. «Մի անգամ դպրոցում»

Խելացի, բայց սովորելու հանդեպ առանձնապես հետաքրքրություն չունեցող Տիգրանը հաճախ է հայտնվում տարբեր պատմությունների կենտրոնում։ Նրա կյանքը փոխվում է, երբ դպրոցը կանգնում է փակման վտանգի առաջ։

‍

7. «Կորած օրագիրը»

Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի համանուն վեպի հիման վրա նկարահանված 16 մասից բաղկացած հեռուստասերիալը պատմում է ավարտական դասարանի աշակերտների բարդ փոխհարաբերությունների, ներաշխարհի և դեռահասների խնդիրների մասին։ Պատմությունը կառուցված է օրագրային ոճով՝ պատանիների մտքերի, ապրումների ու առօրյայի միջոցով։

‍

8. «Եռաչափ սեր»

Երիտասարդական սիրո և ընկերության մասին պատմության կենտրոնում սիրային եռանկյունին է։ Հերոսները բախվում են զգացմունքների, հարաբերությունների և կյանքի բարդ ընտրությունների հետ։

‍

9. «Նվագախմբի երեխաները»

Մյուզիքլի գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում։ Հերոսները հայտնվում են տարբեր զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնց հաղթահարումը պահանջում է թիմային աշխատանք, հնարամտություն և կամքի ուժ։

‍

10. «Կրկին դպրոց»

Լևոնը ցանկանում է կրկին արժանանալ երեխաների վստահությանն ու սիրուն։ Հնարավորություն ստանալով 20-25 տարով երիտասարդանալ՝ նա հայտնվում է այն դպրոցում, որտեղ սովորում են իր երեխաները։

‍

September 1, 2026
voske dproc eleni oragiry hatun dasaran hanrayin herustaynkerutyun arajin aliq shant tv armenia tv
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը ծնողներ են դարձել
Դերասանը սոցիալական ցանցերում հայտնել է ուրախալի լուրը։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ուրվականը մեր միջև»․ նոր ֆիլմը օգոստոսի 1-ից՝ կինոթատրոններում
Personaje Films-ի նոր կատակերգությունը պատմում է մի երիտասարդ զույգի մասին, որի երազանքի տունն անսպասելիորեն վերածվում է իրական մարտադաշտի։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Չորս հայ ռեժիսորների ֆիլմերը կներկայացվեն Կաննի կինոփառատոնում
Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի Next Step Studio նախաձեռնության պատվո երկիրը կլինի Հայաստանը։
Կարդալ Ավելին