
Դերասան, երգիչ և հաղորդավար Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։
Կայքի տեղեկություններով՝ Ներսեսն ու կինը՝ Լիլիթը, արդեն որոշ ժամանակ է՝ միասին չեն։ Զույգի բաժանման պատճառը հայտնի չէ։
Ներսես Ավետիսյանը տարիներ շարունակ անձնական կյանքի մանրամասները հիմնականում չի ներկայացրել հանրային դաշտում՝ նախընտրելով դրանք պահել ուշադրության կենտրոնից հեռու։ Այս անգամ ևս նա ամուսնալուծության վերաբերյալ որևէ հրապարակային մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ Ներսեսն ու Լիլիթն ամուսնացել էին 2020 թվականին։