ԲԱՑԱՌԻԿ. Միշոն հայտնել է, թե երբ կթողարկվի իր նոր ալբոմը
Ռեփերը POP անկյան հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի գարնանը, իսկ դրանից առաջ կներկայացնի համատեղ EP մեկ այլ արտիստի հետ։

Անցյալ տարվա օգոստոսին But That 1% փոդքաստում Միշոն նշել էր, որ իր նոր ալբոմը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի աշնանը։ Այդ հայտարարությունից հետո նախագծի վերաբերյալ նոր տեղեկություններ չէին հրապարակվել։

POP անկյան հարցմանն ի պատասխան՝ ռեփերը նոր մանրամասներ է հայտնել իր առաջիկա թողարկումների մասին։

‍

«Ալբոմը դուրս ա գալու գարնանը, բայց մինչև էդ թողարկվելու ա մի հատ EP ալբոմ, համատեղ մեկ ուրիշ արտիստի հետ»,

— հայտնել է Միշոն POP անկյանը։

Այսպիսով, մինչև սպասված ալբոմի թողարկումը երկրպագուները կստանան ևս մեկ երաժշտական նախագիծ, որը, ինչպես նշեց ինքը՝ Միշոն, ստեղծվում է մեկ այլ արտիստի հետ համագործակցությամբ։ Համատեղ EP-ի և նոր ալբոմի վերաբերյալ հաջորդ մանրամասները սպասվում են առաջիկայում։

‍

Արման Սարգսյան
July 23, 2026
ԲԱՑԱՌԻԿ. Միշոն հայտնել է, թե երբ կթողարկվի իր նոր ալբոմը BACARIK. Mishon haytnel e, te erb ktogharkvi ir nor albomy
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Նոր տարվա կինո 2»-ը կոչվում է «Հարսնացուն Ամերիկայից»․ պրեմիերան՝ նոյեմբերի 5-ին
Ելենա Արշակյանի նոր ֆիլմի գլխավոր դերում Անի Երանյանն է։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Ֆուլ հաուս»-ը սեպտեմբերից կսկսի համաշխարհային շրջագայություն
Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ առաջին ներկայացումը կկայանա սեպտեմբերին, իսկ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր սցենար։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Կայացել է «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերան․ «Կինոմոսկվա»-ն մեկ երեկոյով վերածվել էր հարսանյաց սրահի
Դավիթ Բաբախանյանի նոր կատակերգության պրեմիերային ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմն ու շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Կարդալ Ավելին