«Մեծ պատիվ է դառնալ «Որոգայթ»-ի մի մասը»․ Դավիթ Աղաջանյանը՝ նոր նախագծում իր դերի մասին
POP անկյան հետ զրույցում դերասանը նոր մանրամասներ է պատմել իր կերպարի մասին և անդրադարձել տարիներ անց «Որոգայթ»-ի պատմության մաս դառնալուն։

Դերասան Դավիթ Աղաջանյանը միացել է «Որոգայթ․ Նոր սկիզբ» բազմասերիանոց ֆիլմի դերասանական կազմին։ POP անկյան հետ զրույցում նա առաջին մանրամասներն է հայտնել իր կերպարի մասին։

‍

Աղաջանյանը կմարմնավորի Գնելին՝ Հովոյի խորհրդական փեսային։ Դերասանի փոխանցմամբ՝ Գնելը ներգրավված է բիզնեսներում և առնչություն ունի նաև հանցավոր աշխարհի հետ։

‍

Տարիներ անց «Որոգայթ»-ի պատմության մաս դառնալը Աղաջանյանը մեծ պատիվ և միաժամանակ պատասխանատվություն է համարում։

«Մեծ պատիվ է դառնալ «Որոգայթ»-ի մի մասը, թեկուզ տարիներ անց։ Դա պարտավորեցնում է նախագծին էլ ավելի սրտացավ և պրոֆեսիոնալ մոտենալ»,- POP անկյանը պատմել է դերասանը։

‍

Անդրադառնալով «Նոր սկիզբ»-ին՝ Աղաջանյանը նշել է, որ նոր նախագծում պահպանվել է նախորդ «Որոգայթ»-ից ծանոթը՝ միաժամանակ առաջարկելով նոր լուծումներ։

«Պահպանելով հինը՝ ստեղծվել է նորը՝ նոր լուծումներով, ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ և ավելի հետաքրքիր սցենարային լուծումներով։ Վստահ եմ՝ հեռուստադիտողը դրական կարձագանքի նոր «Որոգայթ»-ին»։

‍

Հիշեցնենք՝ «Որոգայթ․ Նոր սկիզբ»-ի գործողությունները տեղի կունենան նախորդ պատմության իրադարձություններից 15 տարի անց։ 24 մասանոց նախագծի պրեմիերան նախատեսված է այս աշնանը՝ Shant Digital-ում։

‍

Լուսանկարները՝ ph.izabe11a-ի (Instagram)
Արման Սարգսյան
October 1, 2026
David aghajanyan vorogayt nor skizb շանթ
Այլ Նորություններ
TV
Թելման Խաչատրյանը միանում է «Առավոտ լուսո»-ին, Անի Խաչիկյանը՝ վերադառնում
Առաջին ալիքի առավոտյան ծրագիրը նոր եթերաշրջանը կսկսի թարմացված կազմով և նոր տաղավարից։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Սև կարապների գիշեր»-ը օգոստոսի 20-ից՝ կինոթատրոններում
Գևորգ Մխիթարյանի նոր ֆիլմը կառուցված է մոնոֆիլմի դրամատուրգիական ձևաչափով, որտեղ ամբողջ պատմությունը զարգանում է մեկ դերակատարի շուրջ։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեկ բառով
Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրության ընթացքում POP անկյունը նախագծի թիմին առաջարկել է անսովոր մարտահրավեր՝ նկարագրել ամբողջ սերիալը ընդամենը մեկ բառով։
Կարդալ Ավելին