
MONK3 Production-ը հրապարակել է «Ճերմակ շապիկ» գեղարվեստական ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը։
Ֆիլմի պատմության կենտրոնում մեծահարուստի որդի Մարկն է, որի կյանքը փոխվում է մեկ ճակատագրական դեպքից հետո։ Պատժից խուսափելու համար նա հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ հանդիպում է Սալլիին։ Նրանց հանդիպումից հետո սկսվում է ազատության, սիրո և սեփական արժեքների վերագտնման պատմությունը։
Ֆիլմի գլխավոր դերերում են Թելման Խաչատրյանն ու Մերի Քոչարյանը։ Դերասանական կազմում են նաև Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Արամ Կարախանյանը, Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Սարգսյանը։
«Ճերմակ շապիկ»-ի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակը՝ Անի Մաղաքյանը, բեմադրող օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարո Նաղդալյանը։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 10-ին։
«Ճերմակ շապիկ»-ի երկրորդ պաշտոնական թրեյլերը՝ այստեղ։