Դավիթ Հակոբյանը կմարմնավորի Թադևոսին «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմում
«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմի դերասանական կազմը շարունակում է համալրվել։

Ռուբեն Եսայանը շարունակում է ներկայացնել «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմի դերասանական կազմը։

Հեղինակը հայտնել է, որ ֆիլմում Թադևոսի կերպարը կմարմնավորի դերասան Դավիթ Հակոբյանը։

Այս հայտարարությամբ շարունակվում է նախագծի դերասանական կազմի աստիճանական բացահայտումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմում Խորենի դերում հանդես կգա Բաբկեն Չոբանյանը, Միշոն կմարմնավորի գլխավոր հերոսին՝ Դավիթին, իսկ Էսթերի դերը վստահվել է Էթերի Ոսկանյանին։

‍

‍

Հիշեցնենք, որ «Մարդասպանը ես եմ» վեպի հիման վրա ստեղծվող ֆիլմը «Թունելից 13 կմ հեռավորության վրա» կինոնախագծի շարունակությունն է։ Ռեժիսորը Գոշ Հակոբյանն է, իսկ արտադրությամբ զբաղվում է Parie Media ընկերությունը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։

‍

August 3, 2026
ռուբեն եսայան դավիթ հակոբյան թունելից 13 կմ հեռավորության վրա ruben yesayan david hakobyan tunelic 13 km heravorutyan vra
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Մհեր Բաղդասարյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանին և Սիրուշոյին հարցազրույցի հրավիրելու մասին
Լրագրողն անդրադարձել է երկու երգչուհիների հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ հետևորդների հարցերին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
MONK3-ը ներկայացրել է «Ճերմակ շապիկ» ֆիլմի առաջին թրեյլերը
Սիրո, ազատության և մեղքի գնի մասին պատմող ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 10-ից։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ֆուլ հաուս 2»-ի պրեմիերան նախատեսված է 2028 թվականի հունվարին
Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ հաուս»-ը վերադարձավ հայկական բեմ՝ շրջագայության առաջին կանգառով։
Կարդալ Ավելին