Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» վեպը կէկրանավորվի
Հեղինակը հայտնել է, որ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» շարքի երկրորդ գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրեմիերան կկայանա 2027 թվականին։

Ռուբեն Եսայանը հայտնել է, որ «Մարդասպանը ես եմ» վեպը կստանա կինոադապտացիա։

Ստեղծագործությունը «Թունելից 13 կմ հեռավորության վրա» բեսթսելեր գրքի շարունակությունն է և լույս է տեսել 2025 թվականին։ Հեղինակի խոսքով՝ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։

Նախագծի ռեժիսորը Գոշ Հակոբյանն է, իսկ արտադրությամբ զբաղվում է Parie Media ընկերությունը։

Եսայանը նաև հայտնել է, որ դերասանական կազմի բացահայտումը կլինի «ավելի քան շուտով»։

Հիշեցնենք, որ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի պրեմիերան կայացել է 2026 թվականի մայիսին։

‍

June 8, 2026
Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» վեպը կէկրանավորվի Ruben Yesayani «Mardaspany yes em» vepy kekranavorvi
Այլ Նորություններ
MUSIC
Gasoiia-ն ներկայացրել է «Գես» EP-ն
Մինի-ալբոմում ընդգրկված են արտիստի չորս հեղինակային ստեղծագործություններ՝ «Ադվակատս», «Առաջին տիկինը», City Lights և «Գես»։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Առաջիկա հայկական պրեմիերաները․ 11 ֆիլմ, որ արժե պահել ուշադրության կենտրոնում
Թրիլլերից մինչև ռոմանտիկ կատակերգություն․ ներկայացնում ենք հայկական ֆիլմերը, որոնք առաջիկա ամիսներին և տարիներին կհայտնվեն մեծ էկրաններին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ուրվականը մեր միջև»․ նոր ֆիլմը օգոստոսի 1-ից՝ կինոթատրոններում
Personaje Films-ի նոր կատակերգությունը պատմում է մի երիտասարդ զույգի մասին, որի երազանքի տունն անսպասելիորեն վերածվում է իրական մարտադաշտի։
Կարդալ Ավելին