Երկար դադարից հետո Մալենան վերադարձել է նոր երգով
Երգչուհին ներկայացրել է «Sent From Above» սինգլը, որի հեղինակներն են Մալենան և TokioNine-ը

Մալենան երկարատև դադարից հետո վերադարձել է նոր երաժշտությամբ՝ ներկայացնելով «Sent From Above» սինգլը։

Երգի հեղինակներն են Մալենան և TokioNine-ը, որը նաև սինգլի պրոդյուսերն է։ «Sent From Above»-ը թողարկվել է TKN Entertainment լեյբլի ներքո։

Երգի տեքստում հանդիպում են երկնքի, աստղերի, լույսի, վերածննդի և ներքին խաղաղության պատկերներ։

«Let me be the source of your light» («Թույլ տուր՝ լինեմ քո լույսի աղբյուրը»)

,— հնչում է երգում։

Վերջին շրջանում Մալենան սոցիալական հարթակներում շարունակում էր կիսվել տարբեր երգերի իր կատարումներով ու քավր տարբերակներով։ Այժմ արտիստը վերադարձել է սեփական նոր թողարկմամբ։

«Sent From Above»-ն արդեն հասանելի է երաժշտական սթրիմինգային հարթակներում։

September 19, 2026
մալենա Malena
Այլ Նորություններ
TV
Նոր ալիքը սկսել է նոր մինի-սերիալի նկարահանումները
POP անկյան հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախագիծը հոգեբանական թրիլլեր ժանրում է։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Ռոզի Ավետիսովան՝ Վիկայի, ազատության և երջանկության մասին
Դերասանուհին անդրադարձել է Վիկայի կերպարին, իրական ազատության գաղափարին և այն փոքր բաներին, որոնք այսօր իրեն ժպտալու առիթ են տալիս։
Կարդալ Ավելին
TV
ԲԱՑԱՌԻԿ. «Բարի գալուստ» սիթքոմի պրեմիերան՝ հոկտեմբերի 20-ին․ Աղաս Մանուկյանը նոր մանրամասներ է հայտնել
Նոր սիթքոմը եթեր կհեռարձակվի Շանթ TV-ով, իսկ նկարահանումներն իրականացվում են Հունաստանում։
Կարդալ Ավելին