«Ֆեստիվառը» վերադառնում է․ հայտնի են այս տարվա առաջին կանգառները
Փառատոնային նախագիծն այս ամառ կայցելի Հայաստանի երեք մարզ։

«Ֆեստիվառ» փառատոնային նախագիծը վերադառնում է՝ խոստանալով այս ամառ կրկին միավորել երաժշտությունը, մշակույթն ու ժամանցը Հայաստանի տարբեր համայնքներում։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ այս տարվա առաջին կանգառները կլինեն Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։

Փառատոնի ծրագրում ներառված են հետևյալ քաղաքները.

Հուլիսի 18 — Թալին

Օգոստոսի 15 — Կապան

Օգոստոսի 29 — Ճամբարակ

Թե ովքեր են ելույթ ունենալու, ինչ ծրագրեր են նախատեսվում և ինչ նորություններ են սպասվում այցելուներին, կազմակերպիչները դեռ չեն բացահայտում՝ նշելով, որ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։

«Ֆեստիվառը» իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

‍

June 6, 2026
«Ֆեստիվառը» վերադառնում է․ հայտնի են այս տարվա առաջին կանգառները «Festivary» veradarnum e․ haytni en ays tarva arajin kangarnery
Այլ Նորություններ
MUSIC
«Երբ գնամ, այդ երգը պետք է հաղթի». Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ» վերադառնալու մասին
Մուկուչյանի խոսքով՝ իր և Հանրային հեռուստաընկերության ցանկությունը կա, սակայն ամեն ինչ կախված է երգից։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Դերասանը կյանքից հեռացել է 65 տարեկանում։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Մի գդալ սեր»-ը սեպտեմբերի 3-ից՝ կինոթատրոններում
Հրաչ Քեշիշյանի նոր ռոմանտիկ մելոդրամայում գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։
Կարդալ Ավելին