«Ես ընդհանրապես կարիք չունեմ որևէ մի հաջողություն կիսելու»․ Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի և Աննա Մաքսիմի մասին
Ամալյա Հովհաննիսյանի և MONK3-ի «Դեպի արմատներ» հաղորդման ընթացքում Նազիկ Ավդալյանն անդրադարձել է ֆիլմին, Աննա Մաքսիմի հետ առաջացած տարաձայնություններին և իրավական խնդիրներին։

2024 թվականին էկրան բարձրացած «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը պատմում է ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի կյանքի մասին։ Ավդալյանին ֆիլմում մարմնավորել է Աննա Մաքսիմը, որը նաև ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերն է։ Ֆիլմն արտադրվել է Maxim Production-ի կողմից։

Ամալյա Հովհաննիսյանի և MONK3-ի «Դեպի արմատներ» հաղորդման ընթացքում Նազիկ Ավդալյանը խոսել է ֆիլմի և դրա ստեղծման շուրջ առաջացած խնդիրների մասին։

Նա նշել է, որ ուրախ է ֆիլմի ստեղծման համար և այն համարում է ստացված աշխատանք, սակայն չի համաձայնել այն բնորոշմանը, թե ստեղծված իրավիճակը կարելի է ներկայացնել որպես հաջողության կիսում։

«Ես ընդհանրապես կարիք չունեմ որևէ մի հաջողություն կիսելու։ Իմ մասին նկարահանվել է ֆիլմ, ես շատ ուրախ եմ, ստացված ֆիլմ է, ահռելի աշխատանք է տարվել»։

Լուսանկարը՝ Maxim Production-ի ինստագրամյան էջից

Անդրադառնալով իրավական հարցերին՝ Ավդալյանը նշել է, որ համապատասխան մասնագետի հետ սկսել է աշխատել արդեն ավելի ուշ՝ նշելով, որ այդ քայլն ավելի վաղ պետք է արվեր։

«Եթե ինչ-որ մի գործ ես սկսում, եթե դու դաշտին ծանոթ չես, հենց սկզբից պիտի շատ լավ իրավաբանի հետ սկսես»։

Խոսելով ֆինանսական կողմի մասին՝ Նազիկ Ավդալյանը հայտնել է, որ ֆիլմից ֆինանսական կամ մոնետիզացիոն եկամուտ չի ստացել։ Նրա խոսքով՝ իր համար ամենակարևոր արդյունքն այն է, որ ստեղծվել է մի արժեք, որը շարունակում է ծառայել իր նպատակին։

«Իմ ամենամեծ ու կարևոր ձեռքբերումը՝ մի արժեք, որ ծառայում է իր նպատակին»։

Լուսանկարը՝ Արվին Քոչարյանի
August 22, 2026
նազիկ ավդալյան ամալյա հովհաննիսյան աննա մաքսիմ մեդալի հակառակ կողմը nazik avdalyan amalya hovhannisyan anna maxim monk3 medali hakarak koghmy
Այլ Նորություններ
MUSIC
Իվետա Մուկուչյանը միջազգային մրցանակի է արժանացել երաժշտարվեստում ունեցած ներդրման համար
Երգչուհին Beirut International Awards Festival-ում պարգևատրվել է նաև Who Am I ալբոմի համար։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
ԲԱՑԱՌԻԿ․ «Ֆուլ հաուս»-ի հյուրախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին. առաջին կանգառը՝ Երևան
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը POP անկյանը հայտնել է շրջագայության մասին առաջին մանրամասները. հյուրախաղերի առաջին կանգառը կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր ծրագիր։
Կարդալ Ավելին
MUSIC
Թաթա Սիմոնյանը Երևանում հանդես կգա մենահամերգով
Երգչի երևանյան համերգին կմիանա նաև Karen Sevak Band-ը։
Կարդալ Ավելին