«Ֆուլ հաուս»-ը կարող է ունենալ երկրորդ ֆիլմ․ թիմը քննարկում է շարունակությունը
«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի հաջողությունից հետո թիմը քննարկում է շարունակության գաղափարը, իսկ սեպտեմբերին նախագիծը կներկայանա նաև բեմում։

«Ֆուլ հաուս»-ի պատմությունը կարող է շարունակվել նոր ֆիլմով։ News.am Style-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր և դերասան Արմեն Պետրոսյանը հայտնել է, որ թիմը քննարկում է ֆիլմի երկրորդ մասը հաջորդ տարի նկարահանելու հնարավորությունը։

‍

«Ֆիլմի հաջողությունից հետո մտածում ենք հաջորդ տարի նկարահանել ֆիլմի երկրորդ մասը, սակայն մինչ այդ հանդես կգանք ներկայացման ձևաչափով»,

— նշել է Պետրոսյանը։

‍

Մինչև հնարավոր շարունակությունը «Ֆուլ Հաուս»-ի դերասանական կազմը հանդիսատեսին կներկայանա բեմում: Ներկայացումը նախատեսված է սեպտեմբերի 8-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

‍

Հիշեցնենք՝ «Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 29-ին՝ նշանավորելով սիրված սիթքոմի վերադարձը։

‍

August 25, 2026
ֆուլ հաուս արմեն պետրոսյան full house armen petrosyan
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեծ էկրանին. կայացել է սերիալի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունը
FrankFilms-ի դեբյուտային նախագիծը մոտենում է ավարտին։ POP անկյունը ներկայացնում է Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունից լուսանկարներն ու մանրամասները։
Կարդալ Ավելին
MUSIC
«Իմ ձեռքով ՀՏ Հայկոյին սպանեցի». Հայկ Մարգարյանը՝ երաժշտությունից հեռանալու իր որոշման մասին
Հայկ Մարգարյանը խոստովանել է, որ ընտրել է բիզնեսը՝ ֆինանսական կայունության համար, սակայն չի բացառել ապագայում կրկին հայտնվել կինոյում։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
Սոս Ջանիբեկյանը, Մհեր Մխիթարյանը և այլք՝ նոր ներկայացման դերասանական կազմում
Առաջիկա ներկայացման դերասանական կազմում ընդգրկված են նաև Պոնչ Իսպիրյանը, Մարիամ Ադամյանը, Լուիզա Մելքոնյանը և Լևոն Հախվերդյանը։
Կարդալ Ավելին