Gasoiia-ն պատրաստվում է թողարկել նոր EP
Darling սինգլի թողարկումից հետո Gasoiia-ի թիմը հայտնել է, որ առաջիկա օրերին կներկայացվի նաև արտիստի նոր EP-ն՝ «Գես»-ը։

Gasoiia-ն նոր երաժշտական թողարկումից հետո արդեն պատրաստվում է ներկայացնել իր հաջորդ նախագիծը։

Երգիչը վերջերս ներկայացրել է Darling ստեղծագործությունը, որի մասին պրոդյուսեր Մհեր Բաղդասարյանը գրել է. «Այն չի ստեղծվել հիթերի մրցավազքում վազելու համար, այն պարզապես լուսավոր թախիծ է, հիշողության մի զգացում, որին դժվար է անուն տալ»։

Բաղդասարյանը նաև բացահայտել է, որ առաջիկա օրերին լույս կտեսնի Gasoiia-ի նոր EP-ն՝ «Գես» անվանումով։

Պրոդյուսերի խոսքով՝ նախագիծը հանդիսատեսին կներկայացնի «նոր պատմություններ, նոր զգացմունքներ և նոր աշխարհ»։

EP-ի թողարկման հստակ ամսաթիվը դեռևս չի հայտարարվել, սակայն, ըստ հրապարակման, այն հասանելի կլինի արդեն մի քանի օրից։

June 13, 2026
Gasoiia-ն պատրաստվում է թողարկել նոր EP Gasoiia-n patrastvum e togharkel nor EP
Այլ Նորություններ
TV
Թելման Խաչատրյանը միանում է «Առավոտ լուսո»-ին, Անի Խաչիկյանը՝ վերադառնում
Առաջին ալիքի առավոտյան ծրագիրը նոր եթերաշրջանը կսկսի թարմացված կազմով և նոր տաղավարից։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Այսօր Մանե Մխոյանի հարսանիքն է
Դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանն այսօր ամուսնացել է։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Ռուբեն Եսայանը սկսել է աշխատել իր 5-րդ գրքի վրա
Հեղինակը հայտնել է, որ նոր գրքի վրա աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն ընթերցողներին դեռ երկար սպասում է սպասվում։
Կարդալ Ավելին