«Իմ ձեռքով ՀՏ Հայկոյին սպանեցի». Հայկ Մարգարյանը՝ երաժշտությունից հեռանալու իր որոշման մասին
Հայկ Մարգարյանը խոստովանել է, որ ընտրել է բիզնեսը՝ ֆինանսական կայունության համար, սակայն չի բացառել ապագայում կրկին հայտնվել կինոյում։

Հայկ Մարգարյանը ReArrange փոդքաստում խոսել է իր երաժշտական գործունեությունից հեռանալու պատճառների մասին՝ նշելով, որ այդ որոշումը պայմանավորված էր կյանքի առաջնահերթություններով և ֆինանսական կայունություն ապահովելու անհրաժեշտությամբ։

«Ես երաժշտությունը միտումնավոր չեմ թարգել. իմ մոտ թարգելը զուգահեռ գնաց իմ բիզնես կարիերայի հետ»:

Ռեփերի խոսքով՝ բիզնես սկսելու որոշումը ծնվել է այն ժամանակ, երբ հասկացել է, որ երաժշտությունը չի կարող ապահովել իր ընտանիքի ֆինանսական կարիքները։

‍

‍

Հայկը նշել է, որ իր համար կարևոր էր հասնել ֆինանսական կայունության և կարողանալ ապահովել ընտանիքը, նույնիսկ եթե դրա համար ստիպված էր հրաժարվել երաժշտական կարիերայից։

«Ես գերադասեցի ֆինանսապես կայանալ, դրա համար ինքըստինքյան իմ ձեռքով ՀՏ Հայկոյին սպանեցի։ Համատեղելի չէր»,

— ասել է նա՝ հավելելով, որ որոշումը հեշտ չէր, սակայն այն կայացնելուց հետո այլևս չի կասկածել իր ընտրությանը։

‍

Նույն հարցազրույցում Մարգարյանը անդրադարձել է նաև կինոյին՝ նշելով, որ շարունակում է հետաքրքրված լինել այդ ոլորտով։ Նրա խոսքով՝ ստանում է դերասանական առաջարկներ, սակայն հրաժարվում է այն նախագծերից, որոնք իրեն չեն հետաքրքրում։ Սա նշանակում է, որ «Հայ տղեք» ֆիլմից բացի, ապագայում երկրպագուները կարող են նրան տեսնել նաև այլ կինոնախագծերում։

‍

June 26, 2026
«Իմ ձեռքով ՀՏ Հայկոյին սպանեցի». Հայկ Մարգարյանը՝ երաժշտությունից հեռանալու իր որոշման մասին «Im dzerqov HT Haykoyin spaneci». Hayk Margaryany՝ yerazhshtutyunic heranalu ir voroshman masin
Այլ Նորություններ
MUSIC
Gasoiia-ն ներկայացրել է «Գես» EP-ն
Մինի-ալբոմում ընդգրկված են արտիստի չորս հեղինակային ստեղծագործություններ՝ «Ադվակատս», «Առաջին տիկինը», City Lights և «Գես»։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի նոր արշավում
Dior-ը ներկայացրել է տղամարդկանց դասական հագուստի նոր հավաքածուն, որի արշավի ֆոտոշարքում ընդգրկվել է նաև հայ դերասանը։
Կարդալ Ավելին
TV
«Անկախություն» պատմական սերիալը կունենա 16 մաս
Առաջին ալիքը նոր մանրամասներ է ներկայացրել առաջիկա նախագծից, որի գործողությունները կծավալվեն 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում։
Կարդալ Ավելին