Հայկ Մարգարյանը բացահայտել է «Հայ տղեք» ֆիլմի նոր մանրամասները
Նկարահանումները նախատեսված են այս աշնանը, իսկ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2027 թվականի դեկտեմբերին։

Հայկ Մարգարյանը ReArrange փոդքաստում խոսել է երկար սպասված «Հայ տղեք» ֆիլմի մասին՝ բացահայտելով նախագծի մի շարք նոր մանրամասներ։

Նրա խոսքով՝ ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Սցենարի վրա թիմն աշխատել է շուրջ մեկ տարի, և այն այժմ գրեթե ավարտված է։

Նա նաև հաստատել է, որ նախագիծը վավերագրական ֆիլմ չի լինելու։ «Հայ տղեք»-ը կներկայացվի որպես խաղարկային, գեղարվեստական ֆիլմ, թեև ապագայում սպասվում է նաև առանձին վավերագրական նախագիծ, որը կանդրադառնա պատմություններին, որոնք չեն ներառվի հիմնական ֆիլմում։

«Լիքը բաներ կան, որ մենք ուղղակի չենք կարա տեղավորվենք էդ ֆիլմի մեջ, դրա համար դոկումենտալի կարիքը կզգացվի»։

Նշել է Հայկ Մարգարյանը՝ հավելելով, որ վավերագրական նախագիծը կթողարկվի գեղարվեստական ֆիլմից հետո։

Հայկի խոսքով՝ ինքն ու Միշոն ակտիվորեն ներգրավված են եղել սցենարի ստեղծման գործընթացում, իսկ ամենաբարդ փուլը եղել է անցյալի իրադարձությունները հիշելը։

Ֆիլմի դերասանական կազմը դեռ վերջնական փուլում չէ։ Այս պահին շարունակվում են քասթինգները, սակայն արդեն հայտնի է, որ Հայկ Մարգարյանն ու Միշոն նույնպես դեր կունենան ֆիլմում՝ մարմնավորելով իրենց ներկայիս տարբերակները։ Նրանց երիտասարդ տարիների կերպարները կխաղան այլ դերասաններ։

Անդրադառնալով արհեստական բանականության կիրառման հնարավորությանը՝ ՀՏ Հայկոն նշել է, որ ստեղծագործական թիմը ցանկանում է պահպանել ֆիլմի բնական և օրգանական բնույթը։

«Հայ տղեք» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2027 թվականի դեկտեմբերի 2-ին։

June 25, 2026
Հայկ Մարգարյանը բացահայտել է «Հայ տղեք» ֆիլմի նոր մանրամասները Hayk Margaryany bacahaytel e «Hay tghq» filmi nor manramasnery
Այլ Նորություններ
MUSIC
D’Litte-ն նոր մանրամասներ է բացահայտել Rehab-ի և առաջիկա թողարկումների մասին
Երգչուհին խոսել է Միշոյի հետ նոր համագործակցության, սպասվող սինգլի և դեբյուտային ալբոմի մասին։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»․ Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը՝ նոր ներկայացման մեջ
Լյուդվիգ Հարությունյանի նոր սիրո դրամայի պրեմիերաները կկայանան սեպտեմբերի 14-ին և 15-ին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Կարդալ Ավելին
TV
Արմենիա TV-ն ներկայացրել է աշնանային եթերաշրջանը․ սիրված նախագծերից մինչև նոր սերիալներ ու հաղորդումներ
Աշնանը հեռուստադիտողին սպասվում են ինչպես արդեն ծանոթ նախագծերի նոր եթերաշրջաններն ու թողարկումները, այնպես էլ մի շարք նոր պատմություններ ու ձևաչափեր։
Կարդալ Ավելին