«Այլևս չեմ մասնակցի որևէ ազգային ընտրության». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ»-ի մասին
Երգչուհին հայտարարել է, որ ապագայում կդիտարկի միայն ուղիղ ընտրության տարբերակը։

Աթենա Մանուկյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում հնարավոր ապագա մասնակցության թեմային՝ հստակեցնելով իր դիրքորոշումը ազգային ընտրությունների վերաբերյալ։

Երգչուհին նշել է, որ այլևս չի պատրաստվում մասնակցել որևէ ազգային ընտրության։

‍

«Մի բան ուզում եմ հստակեցնել․ այլևս երբեք չեմ մասնակցի որևէ ազգային ընտրության։ Ի վերջո, կարծում եմ՝ արժանի եմ ուղիղ ընտրվել»։

‍

‍

Մանուկյանի հայտարարությունը հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանակում հատկապես այն պատճառով, որ երգչուհին արդեն երկու անգամ կապվել է Հայաստանի եվրատեսիլյան ընտրական գործընթացի հետ։

2020 թվականին նա հաղթել էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծում և պետք է ներկայացներ Հայաստանը Chains On Me երգով, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19 համավարակի պատճառով։ Հինգ տարի անց՝ 2025 թվականին, Մանուկյանը կրկին վերադարձավ «Դեպի Եվրատեսիլ», սակայն այս անգամ չհաղթեց ընտրությունում։

June 20, 2026
«Այլևս չեմ մասնակցի որևէ ազգային ընտրության». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ»-ի մասին «Aylevs chem masnakci voreve azgayin yntrutyan». Atena Manukyany՝ «Yurotesil»-i masin
Այլ Նորություններ
MUSIC
Սկրիպտոնիտը համերգ կտա Երևանում
Ռեփ արտիստը 2027 թվականի փետրվարի 14-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կարդալ Ավելին
MUSIC
D’Litte-ն նոր մանրամասներ է բացահայտել Rehab-ի և առաջիկա թողարկումների մասին
Երգչուհին խոսել է Միշոյի հետ նոր համագործակցության, սպասվող սինգլի և դեբյուտային ալբոմի մասին։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է
Դերասան, երգիչ և հաղորդավարն ու կինը՝ Լիլիթը, որոշ ժամանակ է՝ միասին չեն։
Կարդալ Ավելին