Հրաչ Քեշիշյանի նոր «Մի գդալ սեր» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա այս աշնանը
Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը մարմնավորում են գլխավոր հերոսներին ռոմանտիկ մելոդրամայում, որը հիմնված է Փոփի Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի վրա։

Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան կկայանա այս աշնանը։

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Էդգար Դամաթյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևոն Հարությունյանը, Մինաս Ասրյանը և Եվա Զոհրաբյանը։ Ֆիլմում մասնակցում են նաև Նորա Արմանին և Աննալիս Բասսոն, իսկ հատուկ մասնակցությամբ հանդես կգան Նազենի Հովհաննիսյանն ու Ռաֆայել Երանոսյանը։

‍

‍

«Մի գդալ սեր»-ը ստեղծվել է գերմանացի գրող Փոփի Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի հիման վրա։

Ֆիլմը ստեղծվել է HK Productions և Mitoyan Production ընկերությունների համագործակցությամբ։ Սցենարի հեղինակներն են Արտակ Ալեքսանյանն ու Հրաչ Քեշիշյանը, բեմադրող օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը, իսկ երաժշտության հեղինակներն են Հայկոն, Արման Պարսամյանն ու Ռոլանդ Գասպարյանը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչ Քեշիշյանն ու Արման Միտոյանը։

‍

June 26, 2026
Հրաչ Քեշիշյանի նոր «Մի գդալ սեր» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա այս աշնանը Hrach Keshishyan-i nor «Mi gdal ser» filmi mets ekraner kbardzrana ays ashnan
Այլ Նորություններ
TV
«Մեծ պատիվ է դառնալ «Որոգայթ»-ի մի մասը»․ Դավիթ Աղաջանյանը՝ նոր նախագծում իր դերի մասին
POP անկյան հետ զրույցում դերասանը նոր մանրամասներ է պատմել իր կերպարի մասին և անդրադարձել տարիներ անց «Որոգայթ»-ի պատմության մաս դառնալուն։
Կարդալ Ավելին
MUSIC
Սկրիպտոնիտը համերգ կտա Երևանում
Ռեփ արտիստը 2027 թվականի փետրվարի 14-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը ծնողներ են դարձել
Դերասանը սոցիալական ցանցերում հայտնել է ուրախալի լուրը։
Կարդալ Ավելին