Կայացել է «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերան․ «Կինոմոսկվա»-ն մեկ երեկոյով վերածվել էր հարսանյաց սրահի
Դավիթ Բաբախանյանի նոր կատակերգության պրեմիերային ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմն ու շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Սեպտեմբերի 24-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացավ «Մեկ in մեկ» նոր կատակերգական ֆիլմի պրեմիերան։ Երեկոյի համար կինոթատրոնի մուտքն ամբողջությամբ ձևավորվել էր հարսանեկան արարողության ոճով՝ թեմատիկ դեկորացիաներով և երաժշտությամբ։

‍

Պրեմիերային ներկա էին ֆիլմի դերասանական ու ստեղծագործական կազմը, ինչպես նաև դերասաններ, երգիչներ, բլոգերներ և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ։ Երեկոյի ընթացքում ֆիլմի դերասաններ Ռոբերտ Մարտիրոսյանն ու Գոհար Ավետիսյանը հյուրերին ողջունեցին «Կինոմոսկվա»-ի պատշգամբից։ Այնուհետև Մարտիրոսյանը, շարունակելով հարսանեկան թեման, հյուրերի ուղղությամբ ծաղկեփունջ նետեց՝ կատակելով, որ այն բռնողը կնկարահանվի հաջորդ ֆիլմում՝ գլխավոր դերում։

‍

«Մեկ in մեկ»-ի պատմության կենտրոնում դերասան Արամն է, որն ունի երգիչ Արկադի Դումիկյանին մեկին մեկ նմանակելու բացառիկ տաղանդ։ Ֆինանսական խնդիրների բախված Արամը և նրա ընկերները՝ պրոդյուսեր Լևոնն ու դիմահարդար Գոհարը, որոշում են այդ նմանությունը վերածել շոու բիզնեսի՝ ստեղծելով Դումիկյանի կատարյալ կրկնօրինակը։ Միայն թե իրական Դումիկյանը նրանց ծրագրից տեղյակ չէ։

‍

Դերասանական կազմում են Արկադի Դումիկյանը, Գոհար Ավետիսյանը, Զիրոյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Սոնա Շահգելդյանը և Թամարա Պետրոսյանը։

‍

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակները՝ Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանն ու Դավիթ Բաբախանյանը։ Պրոդյուսերն Արման Միտոյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։ Ֆիլմը Sharm Holding-ի և Mitoyan Production-ի համատեղ նախագիծն է։

‍

POP անկյունը ներկա էր «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է կադրեր երեկոյից։

‍

No items found.

‍Լուսանկարները՝ Սոնա Հովհաննիսյանի / POP անկյուն

Արման Սարգսյան
September 24, 2026
ziroyan Arkadi dumikyan gohar avetisyan mekin mek robert martirosyan մեկին մեկ
Այլ Նորություններ
MUSIC
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է Who Am I? նոր ալբոմը
Ալբոմը ներառում է 10 ստեղծագործություն, այդ թվում՝ Make Me Feel և Easy Love սինգլները։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ». տեղի ունեցավ MONK3 Prodution-ի առաջին գեղարվեստական ֆիլմի պրեմիերան
Մերի Քոչարյանի և Թելման Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմն այժմ ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
Ֆրանսիական հայտնի կատակերգությունը՝ հայկական բեմում. «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան՝ հոկտեմբերի 13-ին
Ֆրանսիս Վեբերի «Le Dîner de Cons» պիեսի հիման վրա ստեղծված նոր ներկայացման գլխավոր դերերում հանդես կգան Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Մխիթարյանը։
Կարդալ Ավելին