
Հոկտեմբերի 24-ին Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 13-ամյա Naré-ն հաղթող է ճանաչվել։
«BOO!» երգի կատարմամբ Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է ընդհանուր 202 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Այս հաղթանակը Հայաստանի համար երրորդն է մրցույթի պատմության մեջ։ Նախկինում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթել էր 2010 թվականին՝ Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգով, և 2021 թվականին՝ Մալենայի «Քամի քամի» կատարմամբ։
«BOO!» երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։