«Մասնագիտական տեսանկյունից մեծ մարտահրավեր էր». կայացավ «Սև կարապների գիշեր» ֆիլմի պրեմիերան․ կարմիր գորգն ու հյուրերը
Կարմիր գորգից մինչև ֆիլմի առաջին ցուցադրություն՝ պրեմիերայի մանրամասներն ու զրույցները ֆիլմի ստեղծագործական կազմի հետ։

Անսպասելի իրադարձությունը կարող է մեկ ակնթարթում փոխել մարդու կյանքի ընթացքը։ Հենց նման իրավիճակում է հայտնվում «Սև կարապների գիշեր» ֆիլմի գլխավոր հերոսը, որի համար մեկ գիշերը դառնում է կարիերայի, ընտանիքի և սեփական կյանքի ճակատագրական փորձություն։

Օգոստոսի 20-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացավ Գևորգ Մխիթարյանի դեբյուտային լիամետրաժ ֆիլմի՝ «Սև կարապների գիշեր» էքզիստենցիալ թրիլերի պրեմիերան։ Ֆիլմի գլխավոր դերը մարմնավորում է Վարուժան Մարգարյանը, որի համար ևս այն մեծ էկրանում դեբյուտային աշխատանք է։

Պրեմիերային ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները, դերասաններ, ընկերներ, բլոգերներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոն մեկնարկեց կարմիր գորգի արարողությամբ։

«Սև կարապների գիշեր»-ը կառուցված է ոչ ստանդարտ դրամատուրգիական սկզբունքով․ ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանին տեսնում ենք միայն մեկ հերոսի, իսկ մյուս կերպարները ներկայանում են հեռախոսազանգերի միջոցով։

POP անկյունը ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարի հեղինակ Գևորգ Մխիթարյանից հետաքրքրվեց՝ որտեղից է ծնվել պատմությունը հենց այս ձևաչափով ներկայացնելու գաղափարը։

«Մենք որոշել ենք ցույց տալ, որ պարտադիր չէ ունենալ մեծ բյուջեներ, տարբեր լոկացիաներ, շատ հայտնի դերասաններ, բայց ամենակարևոր բանը կինոյում դրամատուրգիան է, սցենարային աշխատանքը և դերասանի խաղը»,

— նշեց Մխիթարյանը։

Գլխավոր դերում Վարուժան Մարգարյանին ընտրելու մասին Մխիթարյանը պատմեց, որ երկար ժամանակ հետևել է դերասանի աշխատանքներին։

«Ես երկար ժամանակ հետևում էի իր աշխատանքներին ու կարծում էի, որ Վարուժը պետք է իրեն ավելի մեծ էկրանին դրսևորի, քան ինքը նախկինում եղել է։ Այդ պատճառով մտածեցի, որ սա և՛ իմ համար՝ որպես դեբյուտային ֆիլմ, և՛ իր համար ինչ-որ քիմիա է լինում հետաքրքիր, որ դու կարողանում ես լավագույն ձևով քեզ դրսևորել»,

— ասաց նա։

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր և բեմադրող նկարիչ Մանե Մխիթարյանի խոսքով՝ մեկ լոկացիայում ֆիլմի ամբողջ նկարահանումն իրականում ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է արտադրական գործընթացը։

«Միանշանակ բարդացնում է, բայց բնականաբար այդ ամենի մեջ կա իր հետաքրքրությունը։ Կինեմատոգրաֆիայում կան այնպիսի գործիքներ, որոնք հեշտացնում են հանդիսատեսի ուշադրության ներգրավումը, բայց մեզ մոտ մեկ դերասան էր, մեկ լոկացիա, ինչը առաջին հերթին բարդացնում էր հենց դերասանի խնդիրը՝ պահել հանդիսատեսի լարվածությունը և ուշադրությունը։ Կարծում եմ՝ դերասանը հաջողել է»,

— նշեց Մանե Մխիթարյանը։

Ինքը՝ Վարուժան Մարգարյանը, ֆիլմը ներկայացնելիս այն առանձնացրեց որպես իր մասնագիտական ճանապարհի կարևոր փորձ։

«Մասնագիտական տեսանկյունից շատ մեծ մարտահրավեր է եղել ու նորարարություն է եղել»,

— ասաց դերասանը։

Ֆիլմի անվանումն էլ կապված է «սև կարապի» տեսության հետ, որը  նկարագրում է հազվադեպ և դժվար կանխատեսելի իրադարձություն, որն ունենում է մեծ ազդեցություն։  Այս գաղափարը ֆիլմի պատմության մեջ դառնում է առանցքային․ գլխավոր հերոսը հայտնվում է մի իրավիճակում, որը չէր կարող կանխատեսել, իսկ մեկ գիշերվա ընթացքում ստիպված է դիմակայել դրա հետևանքներին։

No items found.

‍Լուսանկարները՝ Սոնա Հովհաննիսյանի / POP անկյուն

Արման Սարգսյան
August 21, 2026
սև կարապների գիշեր վարուժ վարուժան մարգարյան sev karapneri gisher varuj varuzh varujan varuzhan margaryan
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Ինչպիսի՞ն էր 2000-ականների հայկական փոփ մշակույթի ոճը
Փայլուն տոպեր, ցածր գոտկատեղով ջինսեր, դենիմ ու ամեն ինչից մի փոքր ավելի շատ․ վերադառնում ենք այն տարիները, երբ հայկական փոփ մշակույթն ու նորաձևությունը միասին ստեղծում էին 2000-ականների իրենց յուրահատուկ էսթետիկան։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Միշոն կմարմնավորի գլխավոր դերը Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» ադապտացիայում
Ռուբեն Եսայանը բացահայտել է սպասվող կինոադապտացիայի գլխավոր դերակատարին։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
«Այլևս չեմ մասնակցի որևէ ազգային ընտրության». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ»-ի մասին
Երգչուհին հայտարարել է, որ ապագայում կդիտարկի միայն ուղիղ ընտրության տարբերակը։
Կարդալ Ավելին