«Մի գդալ սեր» ֆիլմը՝ նաև գրքի էջերում․ NewMag-ը հրատարակել է ֆիլմի հիմքում ընկած վեպը
Փոփի Ջ. Անդերսոնի Taste of Love վեպը հայ ընթերցողին ներկայացվել է «Մի գդալ սեր» անվամբ՝ ֆիլմի գլխավոր դերակատարների մասնակցությամբ նոր շապիկով։

Հաջորդ ամիս մեծ էկրան բարձրացող «Մի գդալ սեր» ֆիլմի պատմությունն այժմ հասանելի է նաև գրքի էջերում։ NewMag հրատարակչությունը հայերեն է թարգմանել Փոփի Ջ. Անդերսոնի Taste of Love վեպը, որի հիման վրա նկարահանվել է Հրաչ Քեշիշյանի համանուն ֆիլմը։

Գիրքը հայերեն հրատարակվել է հենց «Մի գդալ սեր» անվամբ և ստացել ֆիլմի պաշտոնական պաստառի հիմքով ձևավորված շապիկ։ Դրա կենտրոնում ֆիլմի գլխավոր դերակատարներ Ներսես Ավետիսյանն ու Անի Խաչիկյանն են։

Պատմության կենտրոնում սերն է, խոհանոցն ու երկու մարդկանց հանդիպումը, որը փոխում է նրանց առօրյան։ Ռոմանտիկ պատմությունը միավորում է զգացմունքները, խոհարարությունը և այն իրավիճակները, որոնցում առաջին հայացքից անհամատեղելի թվացող մարդիկ աստիճանաբար բացահայտում են միմյանց։

Վեպը հայերեն է թարգմանել Ռուզան Յորդանյանը։

Հիշեցնենք, որ Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 3-ին՝ կինոթատրոններում։

August 21, 2026
մի գդալ սեր հրաչ քեշիշյան ներսես ավետիսյան անի խաչիկյան mi gdal ser hrach keshishyan ani khachikyan
Այլ Նորություններ
MUSIC
Թաթա Սիմոնյանը Երևանում հանդես կգա մենահամերգով
Երգչի երևանյան համերգին կմիանա նաև Karen Sevak Band-ը։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Մի գդալ սեր»-ը սեպտեմբերի 3-ից՝ կինոթատրոններում
Հրաչ Քեշիշյանի նոր ռոմանտիկ մելոդրամայում գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։
Կարդալ Ավելին
MUSIC
«Նուբար»-ով ազդարարվում է իմ երաժշտական ուղու նոր փուլի սկիզբը». Անահիտ Հակոբյանը՝ նոր երգի մասին
Երգչուհին POP անկյանը պատմել է առաջիկա թողարկման, ստեղծագործական վերադարձի և նոր տեսահոլովակի մասին։
Կարդալ Ավելին