ԲԱՑԱՌԻԿ. «Ահել-ջահել» ֆիլմի պրեմիերան կկայանա 2027-ի մարտի 18-ին
Film Friends Production-ի ֆիլմի նկարահանումներն արդեն մեկնարկել են. հայտնի են նաեւ դերասանական եւ ստեղծագործական կազմի նոր մանրամասներ։

Մեկնարկել են Film Friends Production-ի «Ահել-ջահել» ֆիլմի նկարահանումները։ POP անկյան բացառիկ տեղեկություններով՝ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի մարտի 18-ին։

‍
Ինչպես ավելի վաղ հայտնել էր POP անկյունը, ֆիլմում նկարահանվում են Մերի Քոչարյանն ու MAMBA-ն։ Դերասանական կազմում են նաեւ Մագա Հարությունյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Վարդանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեւոն Հարությունյանն ու Ֆելիքս Խաչատրյանը։

‍
«Ահել-ջահել»-ի ռեժիսորն Արման Մարությանն է, սցենարի հեղինակները՝ Ռոբերտ Մարտիրոսյանն ու Աշոտ Աբրահամյանը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Հակոբ Մանուկյանը, Ֆելիքս Շախտոյանն ու Սուրեն Թադեւոսյանը։ Վերջինս նաեւ նախագծի գլխավոր օպերատորն է, իսկ մարքեթինգի պատասխանատուն՝ Լիլիթ Հակոբյանը։

No items found.
October 3, 2026
մամբա mery kocharyan ahel jahel
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ֆուլ հաուս 2»-ի պրեմիերան նախատեսված է 2028 թվականի հունվարին
Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ հաուս»-ը վերադարձավ հայկական բեմ՝ շրջագայության առաջին կանգառով։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառ»-ի վերջին ամառային կանգառը՝ Ճամբարակում
Օգոստոսի 29-ին Առաջին ալիքի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը կանգ առավ Ճամբարակում՝ ամփոփելով ամառային շրջանի երրորդ և վերջին միջոցառումը։
Կարդալ Ավելին
TV
70 տարի եթերում․ Առաջին ալիքը ներկայացրել է հոբելյանական եթերաշրջանի նոր նախագծերը
Նոր պատմական սերիալ, վերադարձող հեռուստանախագծեր, նոր հաղորդավարներ ու ձևաչափեր․ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։
Կարդալ Ավելին