MONK3-ը սկսել է «Հանուն հոր և որդու» ֆիլմի նկարահանումները
Նոր ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, իսկ պրոդյուսերը՝ Կարո Նաղդալյանը։

MONK3-ը հայտարարել է իր նոր՝ «Հանուն հոր և որդու» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։ Նախագիծը ընկերության այս տարվա արդեն երկրորդ լիամետրաժ ֆիլմն է։

Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, որը հայտնի է «Կյանք ու կռիվ», «Ոսկե դուբլ / Արարատ-73», «Իշխանություն» և մի շարք այլ նախագծերով։ Ֆիլմի պրոդյուսերն է Կարո Նաղդալյանը։

Դերասանական կազմում ընդգրկված են Բաբկեն Չոբանյանը, Հրանտ Թոխատյանը, Ավետ Զոհրաբյանը, Արման Նավասարդյանը, Արաքսյա Մելիքյանը, Սաշ Սուքիասյանը, Մարինա Թոփչյանը, Անի Ղազարյանը և Սեր Մովսիսյանը։

‍

Լուսանկարները՝ MONK3-ի

‍

Հիշեցնենք, որ MONK3-ի առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ճերմակ շապիկ»-ը, Թելման Խաչատրյանի և Մերի Քոչարյանի մասնակցությամբ, մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի 10-ից։

‍

August 9, 2026
հանուն հոր և որդու hanun hor ev vordu
Այլ Նորություններ
ԹԱՏՐՈՆ
Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը՝ թատերական նոր նախագծում
Ստեղծագործական թիմն արդեն սկսել է աշխատանքները, իսկ պրեմիերան սպասվում է առաջիկայում։
Կարդալ Ավելին
MUSIC
yellowheart.-ն ու Միշոն համատեղ երգ են ներկայացնելու
«Կ/ԵՍ» երգի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 2-ին․ արդեն հրապարակվել է առաջին հատվածը։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Արթուր Աբրահամն ու կինը՝ Լուսինեն, պսակադրվել են
Բռնցքամարտիկը սոցցանցերում կիսվել է եկեղեցական արարողությունից կադրերով։
Կարդալ Ավելին