MONK3-ը ներկայացրել է «Ճերմակ շապիկ» ֆիլմի առաջին թրեյլերը
Սիրո, ազատության և մեղքի գնի մասին պատմող ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 10-ից։

Հրապարակվել է MONK3 Production-ի առաջին գեղարվեստական ֆիլմի՝ «Ճերմակ շապիկ»-ի պաշտոնական թրեյլերը։

Ֆիլմի կենտրոնում Մարկն է՝ մեծահարուստի որդին, որի կյանքը կտրուկ փոխվում է մեկ ճակատագրական գիշերից հետո։ Հարբած վիճակում նա վրաերթի է ենթարկում հետաքննող լրագրող Իզայի հորը, ինչից հետո, պատժից խուսափելու նպատակով, հայտնվում է հոգեբուժարանում՝ կեղծ ախտորոշմամբ։

Հենց այնտեղ էլ Մարկը հանդիպում է Սալլիին՝ մի աղջկա, որին, կարծես, աշխարհը վաղուց մոռացել է։ Նրանց փախուստը վերածվում է ոչ միայն ազատության համար պայքարի, այլև սեփական արժեքներն ու կյանքի իրական իմաստը գտնելու ճանապարհորդության։

Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորում են Թելման Խաչատրյանը և Մերի Քոչարյանը, իսկ դերասանական կազմում ընդգրկված են նաև Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Արամ Կարախանյանը, Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Սարգսյանը։

Թրեյլերի հրապարակումից հետո հանդիսատեսն արդեն ստացել է «Ճերմակ շապիկ»-ի առաջին պատկերացումները, իսկ ամբողջ պատմությունը հասանելի կլինի սեպտեմբերի 10-ից՝ կինոթատրոններում։

Արման Սարգսյան
June 21, 2026
MONK3-ը ներկայացրել է «Ճերմակ շապիկ» ֆիլմի առաջին թրեյլերը MONK3-y nerkayacrel e «Chermak shapik» filmi arajin treylery
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Ռազմիկ Ամյանի մասին կենսագրական ֆիլմ է պատրաստվում
«Բոլորը գիտեին նրա ձայնը, բայց ոչ ոք՝ լռությունը»․ Parie Media-ն ներկայացրել է առաջիկա նախագծի առաջին մանրամասները։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
ԲԱՑԱՌԻԿ․ «Ֆուլ հաուս»-ի հյուրախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին. առաջին կանգառը՝ Երևան
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը POP անկյանը հայտնել է շրջագայության մասին առաջին մանրամասները. հյուրախաղերի առաջին կանգառը կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր ծրագիր։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառը» վերադառնում է․ հայտնի են այս տարվա առաջին կանգառները
Փառատոնային նախագիծն այս ամառ կայցելի Հայաստանի երեք մարզ։
Կարդալ Ավելին