«Ուրվականը մեր միջև»․ նոր ֆիլմը օգոստոսի 1-ից՝ կինոթատրոններում
Personaje Films-ի նոր կատակերգությունը պատմում է մի երիտասարդ զույգի մասին, որի երազանքի տունն անսպասելիորեն վերածվում է իրական մարտադաշտի։

Օգոստոսի 1-ից մեծ էկրաններ կբարձրանա Personaje Films-ի նոր ֆիլմը՝ «Ուրվականը մեր միջև»։

Ֆիլմի սյուժեի կենտրոնում Արմենն ու Արևիկն են, որոնք գնում են իրենց երազանքի առանձնատունը՝ նոր կյանք սկսելու և սեփական բիզնեսը հիմնելու նպատակով։ Սակայն շուտով պարզվում է, որ տան իրական տերը դեռ չի պատրաստվում լքել այն։ Իսկ երբ պատմությանը միանում են նաև Արմենի ավանդապաշտ ծնողները, սկսվում է պայքար, որտեղ վտանգված են թե՛ սերը, թե՛ նրանց ընդհանուր երազանքը։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Հրանտ Թոխատյանը, Լևոն Հարությունյանը, Կարինե Ծատուրյանը, Սամվել Սարգսյանը և Սյուզի Սիրակը։

‍

Լուսանկարը՝ Personaje Films-ի

‍

July 19, 2026
«Ուրվականը մեր միջև»․ նոր ֆիլմը օգոստոսի 1-ից՝ կինոթատրոններում «Urvakany mer mijyev»․ nor filmy ogostosi 1-ic՝ kinotatronnerum
Այլ Նորություններ
TV
«Որոգայթ․ Նոր սկիզբ»․ Միկա Ղափլանյանը կմիանա նոր պատմությանը
Դերասանը կմասնակցի 24 մասից բաղկացած նախագծին, որի գործողությունները ծավալվելու են նախորդ պատմությունից 15 տարի անց։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Այսօր Մանե Մխոյանի հարսանիքն է
Դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանն այսօր ամուսնացել է։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի նոր արշավում
Dior-ը ներկայացրել է տղամարդկանց դասական հագուստի նոր հավաքածուն, որի արշավի ֆոտոշարքում ընդգրկվել է նաև հայ դերասանը։
Կարդալ Ավելին