«Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»․ Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը՝ նոր ներկայացման մեջ
Լյուդվիգ Հարությունյանի նոր սիրո դրամայի պրեմիերաները կկայանան սեպտեմբերի 14-ին և 15-ին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Մի քանի ամիս առաջ POP անկյունը հայտնել էր Իննա Խոջամիրյանի, Ռուբեն Մուրադյանի և Արամ Կարախանյանի մասնակցությամբ սպասվող նոր ներկայացման մասին։ Այժմ հայտնի են նախագծի անվանումը, ստեղծագործական կազմն ու պրեմիերայի օրերը։

‍

«Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»-ն Լյուդվիգ Հարությունյանի նոր սիրո դրաման է։

‍

Ներկայացման պիեսի հեղինակն է Անահիտ Աղասարյանը, նկարչական ձևավորումը՝ Հրաչ Քեշիշյանի, իսկ պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։ Բեմադրության գլխավոր դերերում են Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը։

‍

Նախագծի մասին Իննա Խոջամիրյանը խոսել է նաև իր ինստագրամյան իր էջում՝ նշելով, որ ներկայացման ստեղծման ճանապարհը երկար ու բարդ է եղել։

«Էս ներկայացումը շատ երկար, պարտավորեցնող, անհարթ ու անհաշտ, խելագար ու շատ խորքային ասելիք ունեցող ճանապարհ անցավ, ու հուսամ՝ դեռ երկար ճանապարհ էլ ունի անցնելու»,

— գրել է դերասանուհին։

‍

«Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»-ի պրեմիերաները կկայանան սեպտեմբերի 14-ին և 15-ին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

August 28, 2026
inna khojamiryan Romeo Juliet deja vu
Այլ Նորություններ
TV
Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է նոր սերիալի նկարահանումները
Նախագիծը ներկայացվում է որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալը:
Կարդալ Ավելին
MUSIC
MAMBA-ն Coca-Cola Fest-ի բեմում ներկայացրել է դեռ չթողարկված երգ
Ռեփերը նոր ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացրել է հանդիսատեսին՝ թողարկման որոշումը թողնելով նաև նրանց արձագանքին։
Կարդալ Ավելին
TV
«Գիշատիչների խնջույք». H2K Production-ը պատրաստում է նոր 4 մասանոց հոգեբանական դրամա
Վահե Քաչայի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված նախագիծը կցուցադրվի Team TV հարթակում։
Կարդալ Ավելին