Project 12-ը հրաժեշտ է տալիս Ժան Աբրահամյանին և դիմավորում Էդ Մկրտումյանին
Երաժշտական նախագիծը ներկայացրել է կազմի փոփոխությունները։

Project 12-ը հայտարարել է, որ խմբի անդամ Ժան Աբրահամյանը հեռանում է նախագծից՝ շարունակելու իր ստեղծագործական ուղին որպես անհատ արտիստ։

Խումբը հրաժեշտի հրապարակման մեջ նշել է, որ Project 12-ը միշտ եղել է այն վայրը, որտեղ արտիստները ձևավորվում են, գտնում իրենց ճանապարհն ու սկսում սեփական պատմությունը՝ ընդգծելով, որ Ժանը մշտապես կմնա Project 12-ի ընտանիքի անդամ։

‍

‍

Միաժամանակ նախագիծը ներկայացրել է նաև իր նոր անդամին՝ Էդ Մկրտումյանին։

Երիտասարդ արտիստը ճանաչում է ձեռք բերել սոցիալական ցանցերում իր երաժշտական տեսանյութերի շնորհիվ, ինչպես նաև մասնակցել է «Հայ Սուպերսթար» երգի մրցույթին։

Project 12-ում վստահ են, որ Էդ Մկրտումյանն իր ձայնով, էներգիայով և երաժշտության հանդեպ սիրով նոր շունչ կբերի խմբին։

‍

Լուսանկարները՝ Project 12-ի

‍

July 16, 2026
Project 12-ը հրաժեշտ է տալիս Ժան Աբրահամյանին և դիմավորում Էդ Մկրտումյանին Project 12-y hrazhesht e talis Zhan Abrahamyanin yev dimavorum Ed Mkrtumyanin
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Արթուր Աբրահամն ու կինը՝ Լուսինեն, պսակադրվել են
Բռնցքամարտիկը սոցցանցերում կիսվել է եկեղեցական արարողությունից կադրերով։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ֆուլ հաուս 2»-ի պրեմիերան նախատեսված է 2028 թվականի հունվարին
Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ հաուս»-ը վերադարձավ հայկական բեմ՝ շրջագայության առաջին կանգառով։
Կարդալ Ավելին
MUSIC
«Նուբար»-ով ազդարարվում է իմ երաժշտական ուղու նոր փուլի սկիզբը». Անահիտ Հակոբյանը՝ նոր երգի մասին
Երգչուհին POP անկյանը պատմել է առաջիկա թողարկման, ստեղծագործական վերադարձի և նոր տեսահոլովակի մասին։
Կարդալ Ավելին