«88»․ Սամվել Թադևոսյանը՝ ժամանակի միջով ճանապարհորդող լրագրողի դերում
10 մասից բաղկացած նոր դրամատիկ և գիտաֆանտաստիկ սերիալի պատմությունը զարգանում է 2026 թվականի Երևանի և 1988 թվականի Հայաստանի միջև։

Սամվել Թադևոսյանը գլխավոր դերակատարում կունենա «88» նոր դրամատիկ և գիտաֆանտաստիկ սերիալում։ 10 մասից բաղկացած նախագծի նկարահանումները կմեկնարկեն հոկտեմբերին, իսկ պրեմիերան նախատեսված է 2027 թվականի հունվարին։

‍

Սերիալի պատմությունը զարգանում է երկու ժամանակաշրջաններում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում՝ Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին։ Ժամանակի միջով տեղափոխվելու հնարավորություն ստացած գլխավոր հերոսը հայտնվում է անցյալում՝ փորձելով կանխել մոտեցող աղետը։

‍

Թադևոսյանը մարմնավորում է Ադամին՝ լրագրողի, որը տարիներ շարունակ բացահայտել է այլ մարդկանց ամենաբարդ պատմությունները, սակայն սեփական ընտանիքի անցյալը այդպես էլ մնացել է չբացահայտված։ Նրա հայրը՝ ֆիզիկոս Հակոբը, 1994 թվականին անհետացել է՝ առանց որևէ հետքի։

‍

Տարիներ անց նոր հանգամանքները Ադամին կրկին կանգնեցնում են հոր որոնումների ճանապարհին։ Այդ ընթացքում նա հայտնվում է 1988 թվականի նոյեմբերին, որտեղ հանդիպում է հորը՝ երիտասարդ տարիքում։ Հանդիպումը բացում է Հակոբի կյանքի մինչ այդ անհայտ էջերը և Ադամին կանգնեցնում նոր հարցերի առաջ․ ի՞նչ գիտեր հայրը մոտեցող աղետի մասին, և հնարավո՞ր է փոխել անցյալը՝ փոխելով նաև ապագան։

‍

Անձնական պատմությանը զուգահեռ սերիալը կներկայացնի 1988 թվականի Հայաստանի առօրյան՝ մարդկանց կյանքը, աշխատանքն ու հարաբերությունները Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին, երբ սպասվող ողբերգության մասին դեռ ոչ ոք չգիտի։

August 29, 2026
Samvel tadevosyan
Այլ Նորություններ
TV
70 տարի եթերում․ Առաջին ալիքը ներկայացրել է հոբելյանական եթերաշրջանի նոր նախագծերը
Նոր պատմական սերիալ, վերադարձող հեռուստանախագծեր, նոր հաղորդավարներ ու ձևաչափեր․ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Երևանում Եվրատեսիլյան մեծ համերգ կլինի՞․ Դավիթ Ծերունյանը հարցում է հրապարակել
Հայաստանի՝ «Եվրատեսիլ»-ի պատվիրակության ղեկավարն ինստագրամյան իր էջում հետևորդներին հարցրել է՝ կցանկանա՞ն արդյոք Երևանում Եվրատեսիլյան մեծ համերգ տեսնել։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Ռուբեն Եսայանը սկսել է աշխատել իր 5-րդ գրքի վրա
Հեղինակը հայտնել է, որ նոր գրքի վրա աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն ընթերցողներին դեռ երկար սպասում է սպասվում։
Կարդալ Ավելին