Գոշ Հակոբյանը աշխատում է նոր ֆիլմի վրա՝ Շավարշ Կարապետյանի պատմությունից ոգեշնչված
Ռեժիսորը հայտնել է, որ մինչև այդ հանդիսատեսին կներկայացվեն «Ռազ» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» նախագծերը։

Ռեժիսոր Գոշ Հակոբյանը Homo Deus փոդքաստում բացահայտել է իր հաջորդ կինոնախագծերից մեկը՝ հայտնելով, որ պատրաստվում է նկարահանել գեղարվեստական ֆիլմ, որը ոգեշնչված կլինի Շավարշ Կարապետյանի պատմությամբ։

Ռեժիսորի խոսքով՝ սա չի լինելու պարզապես կենսագրական ֆիլմ։ Նրա նպատակն է պատմել անձնազոհ մարդկանց մասին, որոնք սեփական կյանքն ու ապագան վտանգելու գնով փրկում են ուրիշներին։

«Սա ֆիլմ ա ոչ թե ուղղակի իր մասին, այլ ֆիլմ ա, որ էսպիսի մարդիկ գոյություն ունեն ու հաստատ էսօր էլ կան, ովքեր էսպես անձնազոհ կերպով ուրիշի կյանքը փրկելու համար կշեռքի վրա են դնում իրենց սեփական տարիների ամբողջ կյանքի կարիերան»։

‍

‍

‍

Շավարշ Կարապետյանը խորհրդային Հայաստանի 17-ակի աշխարհի չեմպիոն և բազմակի Եվրոպայի ու ԽՍՀՄ չեմպիոն լողորդ էր։ 1976 թվականին նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած տրոլեյբուսի վթարի փրկարարական գործողությանը՝ սուզվելով սառը ջրի մեջ և դուրս բերելով տասնյակ ուղևորների։ Փրկարարական գործողության հետևանքով Կարապետյանի առողջությունը լրջորեն վնասվել է, ինչն ազդեց նաև նրա հետագա մարզական կարիերայի վրա։

Գոշ Հակոբյանը նշել է, որ մինչև այս նախագիծը հանդիսատեսին կներկայացվեն նրա ավելի վաղ հայտարարված երկու աշխատանքները՝ Ռազմիկ Ամյանի մասին պատմող «Ռազ» վավերագրական-կենսագրական ֆիլմը և Ռուբեն Եսայանի համանուն բեսթսելերի հիման վրա նկարահանվող «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2»-ը։

‍

‍

June 27, 2026
Գոշ Հակոբյանը աշխատում է նոր ֆիլմի վրա՝ Շավարշ Կարապետյանի պատմությունից ոգեշնչված Gosh Hakobyany ashkhatum e nor filmi vra՝ Shavarsh Karapetyani patmutyunic ogeshnchvats
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Իննա Խոջամիրյանը՝ Se.La.Vi.-ի, համարձակության և հնարավոր 2-րդ եթերաշրջանի մասին
Սերիալի հեղինակն ու պրոդյուսերը խոսել է նախագծի շուրջ ծավալված քննարկումների, համարձակ ստեղծագործական որոշումների և հնարավոր շարունակության մասին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Դավիթ Հակոբյանը կմարմնավորի Թադևոսին «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմում
«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմի դերասանական կազմը շարունակում է համալրվել։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեկ բառով
Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրության ընթացքում POP անկյունը նախագծի թիմին առաջարկել է անսովոր մարտահրավեր՝ նկարագրել ամբողջ սերիալը ընդամենը մեկ բառով։
Կարդալ Ավելին