«Սև կարապների գիշեր»-ը օգոստոսի 20-ից՝ կինոթատրոններում
Գևորգ Մխիթարյանի նոր ֆիլմը կառուցված է մոնոֆիլմի դրամատուրգիական ձևաչափով, որտեղ ամբողջ պատմությունը զարգանում է մեկ դերակատարի շուրջ։

Գևորգ Մխիթարյանի նոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Սև կարապների գիշեր»-ը, օգոստոսի 20-ից կբարձրանա մեծ էկրաններ։

Էկզիստենցիալ թրիլեր ժանրում նկարահանված ֆիլմը պատմում է կիբեռանվտանգության ոլորտի առաջատար մասնագետի մասին, որը մեկ գիշերվա ընթացքում փորձում է կանխել իր ստեղծած համակարգի գլոբալ կոլապսը։ Սակայն տեխնիկական խափանումը շուտով վերածվում է հոգեբանական փորձության, որտեղ վտանգված են հերոսի կարիերան, ընտանիքն ու սեփական կյանքը։

Ֆիլմի գլխավոր առանձնահատկությունը դրա դրամատուրգիական ձևաչափն է։ «Սև կարապների գիշեր»-ը լիամետրաժ մոնոֆիլմ է, որտեղ ամբողջ էկրանային ժամանակը պատկանում է մեկ դերասանի, իսկ մյուս կերպարները ներկայանում են բացառապես հեռախոսազանգերի միջոցով՝ աստիճանաբար բացահայտելով սյուժեն և գլխավոր հերոսի պատմությունը։

Գլխավոր դերը մարմնավորում է Վարուժան Մարգարյանը, որի առջև, հեղինակների խոսքով, դրված էր դերասանական ամենաբարդ խնդիրներից մեկը՝ գրեթե միայնակ պահել դիտողի ուշադրությունը ֆիլմի ամբողջ ընթացքում՝ պահպանելով էմոցիոնալ լարվածությունը։

Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Գևորգ Մխիթարյանն է, գործադիր պրոդյուսերն ու բեմադրող նկարիչը՝ Մանե Մխիթարյանը։ Երաժշտության հեղինակը Նարեկ Հովսեփյանն (A. Chilla) է։

Հեղինակները «Սև կարապների գիշեր»-ը ներկայացնում են որպես հայկական կինոարտադրության նոր կինոէքսպերիմենտ՝ «մեկ հերոս, մեկ վայր, մեկ գիշեր» սկզբունքով կառուցված պատմությամբ։

Լուսանկարները՝ East Highland-ի
Արման Սարգսյան
July 28, 2026
սև կարապների գիշեր վարուժան վարուժ մարգարյան sev karaperi gisher varuzhan varujan varuzh varuj margaryan
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Հայկ Մարգարյանը բացահայտել է «Հայ տղեք» ֆիլմի նոր մանրամասները
Նկարահանումները նախատեսված են այս աշնանը, իսկ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2027 թվականի դեկտեմբերին։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Արթուր Աբրահամն ու կինը՝ Լուսինեն, պսակադրվել են
Բռնցքամարտիկը սոցցանցերում կիսվել է եկեղեցական արարողությունից կադրերով։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեծ էկրանին. կայացել է սերիալի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունը
FrankFilms-ի դեբյուտային նախագիծը մոտենում է ավարտին։ POP անկյունը ներկայացնում է Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունից լուսանկարներն ու մանրամասները։
Կարդալ Ավելին