Շարմ Հոլդինգը սկսել է Վիգեն Ջակոգաջյանի «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի էկրանավորման նկարահանումները
1974 թվականի Երևանը՝ սիրո, ընկերության, դավաճանության և վտանգավոր ընտրությունների մասին նոր ֆիլմում։

Շարմ Հոլդինգը սկսել է Վիգեն Ջակոգաջյանի «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հիման վրա նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքները։

Ֆիլմը հանդիսանում է համանուն գրական ստեղծագործության էկրանավորումը, որի իրադարձությունները ծավալվում են 1974 թվականի Երևանում։ Պատմության կենտրոնում երեք ընկերներ են, որոնց կյանքը մեկ տարվա ընթացքում ենթարկվում է արմատական փոփոխությունների։

Պատմությունը միավորում է ընկերության և դավաճանության, սիրո և հիշողությունների, երազանքների ու պարտադրված ընտրությունների թեմաները։ Երիտասարդ հերոսները, հայտնվելով գաղտնի զրույցների, արգելված թեմաների և վտանգավոր իրավիճակների աշխարհում, ստիպված են բախվել իրենց որոշումների հետևանքներին։

Վեպի հիմքում նաև սեր է, որը տարիների ընթացքում չի մարում, և ժամանակի մասին պատմություն, որտեղ անցյալի ընտրություններն իրենց հետքը թողնում են ապագայի վրա։

‍

Լուսանկարը՝ NewMag Publishing / Renaissance Armenia-ի

August 19, 2026
շարմ հոլդինգ երբ ծաղկում է ծիրանենին sharm holding erb caghkum e ciranenin
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ». տեղի ունեցավ MONK3 Prodution-ի առաջին գեղարվեստական ֆիլմի պրեմիերան
Մերի Քոչարյանի և Թելման Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմն այժմ ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Դերասանը կյանքից հեռացել է 65 տարեկանում։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Ֆուլ հաուս»-ը սեպտեմբերից կսկսի համաշխարհային շրջագայություն
Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ առաջին ներկայացումը կկայանա սեպտեմբերին, իսկ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր սցենար։
Կարդալ Ավելին