Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակի ընտրության հայտագրումը
Առաջին ալիքը բացել է մասնակցության հայտերի ընդունումը․ դիմումները կընդունվեն մինչև հունիսի 30-ը։

Առաջին ալիքը հայտարարել է «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ընտրության մեկնարկի մասին։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ռեզիդենտներ, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն 9-ից 14 տարեկան։ Ընդունվում են ինչպես անհատ կատարողների, այնպես էլ դուետների և մինչև վեց անդամից բաղկացած խմբերի հայտեր։

Լսումների ընթացքում մասնակիցները պետք է կենդանի կատարմամբ ներկայացնեն երկու երգի cover տարբերակ։

Մասնակցության հայտը լրացնելու և մրցույթի կանոններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել Eurovision.am կայք։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։

‍

Հայաստանը վերջին տարիներին շարունակաբար ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Մանկական Եվրատեսիլ»-ին՝ գրանցելով նաև մրցույթի պատմության ամենահիշարժան հաջողություններից մի քանիսը։

‍

June 18, 2026
Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակի ընտրության հայտագրումը Sksvel e «Mankakan Yurotesil 2026»-i hayastanyan patviraki yntrutyan haytagrumy
Այլ Նորություններ
TV
Նոր «Ոդիսևս» սերիալը մասամբ կնկարահանվի Հայաստանում
Միջազգային նախագծի նկարահանումները նախատեսվում են սկսել 2027 թվականի սկզբին՝ Հունաստանում և Հայաստանում։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Սոնա Եսայանն ու Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
Զույգը նորությունը հայտնել է ինստագրամում հրապարակված տեսանյութով։
Կարդալ Ավելին
TV
Արսեն Հարությունյանը՝ ARM Games-ի հաղթող
ARM Games-ի Stars vs. Followers եթերաշրջանն ավարտվել է՝ Արսեն Հարությունյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Կարդալ Ավելին