Թումանյանի անիմացիոն պատմությունը՝ մեծ էկրանին. Ռուբեն Եսայանը ներկայացրել է իր նոր նախագիծը
«Հովհաննես. Ամենայն հայոց մուլտֆիլմի» պրեմիերան կկայանա 2027 թվականի փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, իսկ առաջին թրեյլերը կհրապարակվի Ամանորի գիշերը։

Հեղինակ Ռուբեն Եսայանը հայտարարել է, որ աշխատում է իր առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի վրա, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի կյանքին և ժառանգությանը։ «Հովհաննես. Ամենայն հայոց մուլտֆիլմը» կարելի է բնութագրել որպես Թումանյանի անիմացիոն կենսագրական ֆիլմ։

Նախագծի վրա աշխատելու ընթացքում ռեժիսորը ժամանակավորապես տեղափոխվելու է Լոռի՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայր, որտեղ էլ շարունակելու է ֆիլմի ստեղծման աշխատանքները մինչև դրանց ավարտը։

Ռուբեն Եսայանը նաև հայտնել է, որ ֆիլմի առաջին թրեյլերը նախատեսվում է ներկայացնել Ամանորի գիշերը, իսկ պրեմիերան կկայանա 2027 թվականի փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

‍

July 2, 2026
Թումանյանի անիմացիոն պատմությունը՝ մեծ էկրանին. Ռուբեն Եսայանը ներկայացրել է իր նոր նախագիծը Tumanyani animacion patmutyuny՝ mets ekranin. Ruben Yesayany nerkayacrel e ir nor naxagitsy
Այլ Նորություններ
MUSIC
ԲԱՑԱՌԻԿ. Միշոն հայտնել է, թե երբ կթողարկվի իր նոր ալբոմը
Ռեփերը POP անկյան հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի գարնանը, իսկ դրանից առաջ կներկայացնի համատեղ EP մեկ այլ արտիստի հետ։
Կարդալ Ավելին
MUSIC
MAMBA-ն Coca-Cola Fest-ի բեմում ներկայացրել է դեռ չթողարկված երգ
Ռեփերը նոր ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացրել է հանդիսատեսին՝ թողարկման որոշումը թողնելով նաև նրանց արձագանքին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Միշոն կմարմնավորի գլխավոր դերը Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» ադապտացիայում
Ռուբեն Եսայանը բացահայտել է սպասվող կինոադապտացիայի գլխավոր դերակատարին։
Կարդալ Ավելին