Սուրեն Թադևոսյանը և այլ հայկական անուններ՝ «Օսկարի» ակադեմիայի նոր հրավիրյալների ցանկում
Այս տարի անդամակցության հրավեր են ստացել կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ Ալին Քեշիշյանը, Ջոշ Հարությունյանը և Նատալի Մուստեատան։

Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2026 թվականին անդամակցության հրավեր ստացած 529 կինոգործիչների և ոլորտի ներկայացուցիչների ցանկը։ Հրավիրյալների թվում կան նաև Հայաստանի և հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։

Հայաստանից Ակադեմիայի կինոօպերատորների ճյուղ հրավիրվել է կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանը։ Պաշտոնական ցուցակում նրա անվան կողքին նշված են «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» և «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմերը։ Թադևոսյանը երկար տարիներ աշխատել է ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական կինոյի ոլորտում՝ Հայաստանում և արտերկրում։

Նոր հրավիրյալների թվում է նաև հայկական ծագմամբ մենեջեր և պրոդյուսեր Ալին Քեշիշյանը, որը ընդգրկվել է դերասանների ներկայացուցիչների ուղղությամբ։ Քեշիշյանը հայտնի է Հոլիվուդի դերասանների և ստեղծագործողների հետ իր բազմամյա աշխատանքով։

Մարքեթինգի և հանրային կապերի ուղղությամբ հրավեր է ստացել Ջոշ Հարությունյանը՝ Divergent PR ընկերության ներկայացուցիչներից մեկը։ Նա կինոարդյունաբերության մեջ հայտնի է որպես փիար-մասնագետ և մրցանակային արշավների ռազմավար։

Ակադեմիայի կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ընդգրկվել է նաև Նատալի Մուստեատան՝ Two People Exchanging Saliva կարճամետրաժ ֆիլմի համահեղինակը։ Մուստեատան նախկինում անդրադարձել է իր հայկական արմատներին՝ նշելով, որ մայրական կողմից իր ընտանիքը հայկական ծագում ունի։

‍

‍

‍

Ակադեմիայի տվյալներով՝ 2026 թվականի հրավիրյալների ցանկում ընդգրկված են «Օսկար»-ի 95 հավակնորդներ, որոնցից 21-ը մրցանակակիրներ են։ Հրավիրյալների 53 տոկոսը ներկայացնում է ԱՄՆ-ից դուրս գտնվող 60 երկիր և տարածք։

Միաժամանակ Ակադեմիան ընդգծում է, որ հրավեր ստանալը դեռևս չի նշանակում անդամակցություն։ Անդամ կդառնան միայն այն մասնագետները, որոնք պաշտոնապես կընդունեն ստացված հրավերը։

‍

June 25, 2026
Սուրեն Թադևոսյանը և այլ հայկական անուններ՝ «Օսկարի» ադեմիայի նոր հրավիրյալների ցանկում Suren Tadevosyany yev ayl haykakan anunner՝ «Oskari» akademiayi nor hraviryallneri cankum
Այլ Նորություններ
TV
Աղաս Մանուկյանը՝ որպես պրոդյուսեր․ ինչ է պատրաստել «Բարի Գալուստը» հեռուստադիտողի համար  
Հունաստանում ամբողջությամբ նկարահանված հումորային նախագծում Աղաս Մանուկյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես պրոդյուսեր։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Հարսների հավաքական»․ գանձի որոնում՝ նոր «մարտական կատակերգությունում»
Արտերկրում բնակվող հարսները վերադառնում են Հայաստան՝ գյուղի տան բակում թաքցված գանձը գտնելու համար։
Կարդալ Ավելին
MUSIC
«Անհետանամ»․ Բրյունետը նոր երաժշտության ակնարկ է արել
Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ «Անհետանամ» գրությամբ։
Կարդալ Ավելին