«Ծանր ու թեթև»․ Ռաֆայել Երանոսյանը հայտարարել է իր չորրորդ մոնոներկայացման մասին
Դերասանը հունվարին հայտնել էր նոր մոնոներկայացման վրա աշխատելու մասին, իսկ այժմ ներկայացրել է նախագծի անվանումն ու ստեղծագործական կազմը։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը հայտարարել է իր չորրորդ մոնոներկայացման՝ «Ծանր ու թեթև»-ի մասին։

‍

Դեռևս հունվարին դերասանը հայտնել էր, որ թիմի հետ աշխատում է նոր մոնոներկայացման վրա։ Այժմ նախագիծը պաշտոնապես ներկայացվել է՝ հայտնի են դրա անվանումը, ստեղծագործական կազմն ու բեմը։

‍

«Ծանր ու թեթև»-ի սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանը, Գևորգ Սահակյանը և Թելման Առաքելյանը, բեմադրիչը՝ Դավիթ Աբրահամյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը, իսկ պաստառի և լուսանկարի հեղինակն է Արվին Քոչարյանը։

‍

Ներկայացումը նախատեսվում է անցկացնել Բոհեմ թատրոնում։

‍

Առայժմ հայտնի չէ, թե ինչի մասին է «Ծանր ու թեթև»-ը, ինչպես նաև չի հայտարարվել պրեմիերայի ամսաթիվը։ Մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

August 23, 2026
ռաֆայել երանոսյան rafayel yeranosyan
Այլ Նորություններ
TV
«Գիշատիչների խնջույք». H2K Production-ը պատրաստում է նոր 4 մասանոց հոգեբանական դրամա
Վահե Քաչայի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված նախագիծը կցուցադրվի Team TV հարթակում։
Կարդալ Ավելին
MUSIC
ԲԱՑԱՌԻԿ. Միշոն հայտնել է, թե երբ կթողարկվի իր նոր ալբոմը
Ռեփերը POP անկյան հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի գարնանը, իսկ դրանից առաջ կներկայացնի համատեղ EP մեկ այլ արտիստի հետ։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Թումանյանի անիմացիոն պատմությունը՝ մեծ էկրանին. Ռուբեն Եսայանը ներկայացրել է իր նոր նախագիծը
«Հովհաննես. Ամենայն հայոց մուլտֆիլմի» պրեմիերան կկայանա 2027 թվականի փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, իսկ առաջին թրեյլերը կհրապարակվի Ամանորի գիշերը։
Կարդալ Ավելին