Առաջին ալիքը ներկայացրել է նոր պատմական սերիալի առաջին պաշտոնական կադրերը
Նախագիծը կպատմի Առաջին Հանրապետության տարիների մասին՝ մեկ դարաշրջանի և երկու ընտանիքի պատմության միջոցով։

Առաջին ալիքը ներկայացրել է իր նոր պատմական բազմասերիանոց ֆիլմի առաջին պաշտոնական կադրերը։ Դրանք ներառվել են հեռուստաընկերության 70-ամյակին նվիրված աշնանային եթերաշրջանի թրեյլերում, որի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։

Առաջին ալիքը նախագիծը ներկայացնում է որպես «հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալ»։ Պատմության առանցքում անկախության գաղափարն է՝ որպես անձնական ընտրություն, ինչպես նաև ժողովրդի և պետության ճակատագիր։

Սերիալի իրադարձությունները ծավալվում են Առաջին Հանրապետության տարիներին և հետևում են երկու ընտանիքների պատմությանը՝ հանցանքի ու պետության բախման ֆոնին։

Հիշեցնենք, որ սերիալի ռեժիսորն Արման Գևորգյանն է, պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանն ու Հրանտ Հովսեփյանը։ Դերասանական կազմում են նաև Վարուժան Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Յուլիա Ֆինկը և այլք։

No items found.
September 17, 2026
hanrayin herustaynkerutyun arajin aliq telman khachatryan hrant hosepyan azatutyun ազատություն ankaxutyun ankakhutyun անկախություն
Այլ Նորություններ
TV
Թելման Խաչատրյանը միանում է «Առավոտ լուսո»-ին, Անի Խաչիկյանը՝ վերադառնում
Առաջին ալիքի առավոտյան ծրագիրը նոր եթերաշրջանը կսկսի թարմացված կազմով և նոր տաղավարից։
Կարդալ Ավելին
MUSIC
Երևանը հյուրընկալեց «Դասական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանը՝ մրցանակակիրների եռյակում
Երևանում հունիսի 6-ին կայացած «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Հայաստանը ներկայացնող 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Լա Լա Լենդ»-ը՝ թատրոնում․ Պարոնյան թատրոնը ներկայացնում է նոր մյուզիքլ
«Նկարում ենք Լա Լա Լենդը» ներկայացման ընթացքում բեմը կվերածվի նկարահանման հրապարակի, իսկ հանդիսատեսը կհետևի ֆիլմի ստեղծման ընթացքին։
Կարդալ Ավելին