
Առաջին ալիքի առաջիկա «Անկախություն» պատմական հեռուստասերիալը բաղկացած կլինի 16 մասից։ Նախագծի մասին նոր մանրամասները հրապարակվել են Հանրային հեռուստաընկերության թարմացված պաշտոնական կայքում։
Սերիալի գործողությունները ծավալվելու են 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում։ Պատմության կենտրոնում երկու ընտանիքների բարդ ու դրամատիկ փոխհարաբերություններն են, որոնք զարգանալու են ժամանակաշրջանի հայոց պատմության առանցքային իրադարձությունների ֆոնին։
Հանրային հեռուստաընկերությունը «Անկախություն»-ը ներկայացնում է որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային հեռուստասերիալ։
Հիշեցնենք, որ սերիալի պրեմիերան նախատեսված է այս աշնանը՝ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանի շրջանակում։