«Անկախություն» սերիալի պրեմիերան՝ վաղը՝ 22:40-ին
16 մասից բաղկացած պատմական սերիալը կհեռարձակվի յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ՝ Առաջին ալիքի եթերում և «Առաջին Կինոալիք»-ի YouTube-յան ալիքում։

Հանրային հեռուստաընկերության «Անկախություն» պատմական սերիալի առաջին սերիան կհեռարձակվի վաղը՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:40-ին։ 16 մասից բաղկացած նախագիծը հեռուստադիտողները կկարողանան դիտել շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ։

Սերիալը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում, ինչպես նաև «Առաջին Կինոալիք» YouTube-յան ալիքում։

«Անկախության» գործողությունները ծավալվում են 1918 թվականին՝ նորանկախ Հայաստանում։ Պատմության կենտրոնում երկու ընտանիք են՝ Երևանում բնակվող գործարար Պետրոսյանները և Ալեքսանդրապոլի Սահակյանները։ Նրանց երիտասարդ սերնդի՝ Սոնայի, Արեգի և Վարուժանի անձնական պատմությունները միահյուսվում են ժամանակաշրջանի իրադարձություններին։ Գնացքի կողոպուտի գործի բացահայտումն ու սպանությունը դառնում են այն իրադարձությունները, որոնք փոխում են հերոսների և նրանց ընտանիքների ճակատագրերը։

Սերիալի գլխավոր դերերում են Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանը և Հրանտ Հովսեփյանը։ Ռեժիսորն Արման Գևորգյանն է, սցենարի հեղինակը՝ Արման Գիզյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը։

No items found.
November 19, 2026
առաջին ալիք հանրային հեռուստաընկերություն arajin aliq arajin kinoaliq hanrayin herustaynkerutyun ankaxutyun ankakhutyun milena ghazaryan telman khachatryan hrant hovsepyan
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով․ Անի Քոչարը՝ նախագծի վերագործարկման մասին
2006-2014 թվականներին հրատարակված երիտասարդական ամսագրի վերագործարկման աշխատանքները շարունակվում են, սակայն վերադարձի հստակ ժամկետ դեռ չի նշվում։
Կարդալ Ավելին
MUSIC
Երկար դադարից հետո Մալենան վերադարձել է նոր երգով
Երգչուհին ներկայացրել է «Sent From Above» սինգլը, որի հեղինակներն են Մալենան և TokioNine-ը
Կարդալ Ավելին
MUSIC
Խչոն թողարկել է իր երրորդ սոլո ալբոմը՝ «LTM»-ը
Նոր ձայնասկավառակում ընդգրկված է 9 երգ, այդ թվում՝ համագործակցություններ ANDRO-ի, Kristina Si-ի, Պաբլոյի և Mr Lambo-ի հետ։
Կարդալ Ավելին