«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով․ Անի Քոչարը՝ նախագծի վերագործարկման մասին
2006-2014 թվականներին հրատարակված երիտասարդական ամսագրի վերագործարկման աշխատանքները շարունակվում են, սակայն վերադարձի հստակ ժամկետ դեռ չի նշվում։

«Ես» ամսագրի հեղինակ և գլխավոր խմբագիր Անի Քոչարը նոր մանրամասներ է ներկայացրել պարբերականի վերադարձի վերաբերյալ։

Արևիկ Ուդումյանի հեղինակային «O Sole Mio» փոդքաստի հերթական թողարկման ընթացքում Քոչարը վերահաստատել է ամսագրի վերագործարկման մտադրությունը՝ նշելով, որ նախագիծն ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել ավելի վաղ, սակայն օբյեկտիվ պատճառներով ժամկետները հետաձգվել են։

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը «Ես»-ի վերադարձն է հենց տպագիր ձևաչափով, թեև չի բացառվում նաև էլեկտրոնային տարբերակի առկայությունը։

Քոչարն ընդգծել է, որ ցանկանում է վերականգնել ամսագիր կարդալու, թերթելու, միմյանց փոխանցելու և պահպանելու մշակույթը, որն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

Անդրադառնալով վերադարձի ժամկետներին՝ նա նշել է, որ հնարավորության դեպքում նախագիծը կիրականացվի այս տարի, հակառակ դեպքում՝ հաջորդ տարի։ Միաժամանակ Քոչարը վստահեցրել է, որ աշխատանքներն ու քննարկումները շարունակվում են, և նախաձեռնությունը միայն հայտարարությունների մակարդակում չէ։

‍

‍

Հիշեցնենք, որ «Ես» երիտասարդական ամսագրի առաջին համարը լույս է տեսել 2006 թվականի մայիսին։ Պարբերականը հրատարակվել է մինչև 2014 թվականը։

‍

October 16, 2026
YES AMSAGIR ANI QOCHAR
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
MONK3-ը ներկայացրել է «Ճերմակ շապիկ» ֆիլմի առաջին թրեյլերը
Սիրո, ազատության և մեղքի գնի մասին պատմող ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 10-ից։
Կարդալ Ավելին
TV
«Անկախություն»․ հայտնի է Առաջին ալիքի նոր պատմական սերիալի անվանումը
Առաջին Հանրապետության տարիներում ծավալվող պատմական սերիալի պրեմիերան սպասվում է այս աշնանը՝ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանում։
Կարդալ Ավելին
TV
«Ինձ թվում է՝ սա ճիշտ որոշում էր և ճիշտ ժամանակը՝ վերադառնալու համար»․ Կարեն Ասլանյանը՝ «Ակադեմիա» սերիալի մասին
Նոր սերիալի ժանրը դեռ գաղտնի է պահվում, սակայն նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են, իսկ պրեմիերան սպասվում է այս տարի։
Կարդալ Ավելին