Արմենիա TV-ն ներկայացրել է աշնանային եթերաշրջանը․ սիրված նախագծերից մինչև նոր սերիալներ ու հաղորդումներ
Աշնանը հեռուստադիտողին սպասվում են ինչպես արդեն ծանոթ նախագծերի նոր եթերաշրջաններն ու թողարկումները, այնպես էլ մի շարք նոր պատմություններ ու ձևաչափեր։

Արմենիա TV-ն ներկայացրել է 2026 թվականի աշնանային եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը՝ բացահայտելով առաջիկա ամիսների հեռուստատեսային նորությունները։

‍

Նոր եթերաշրջանը կշարունակի արդեն ձևավորված նախագծերի պատմությունը։ Գարիկ Պապոյանի և Ռոբերտ Մարտիրոսյանի «Կասկածելի երեկո»-ն վերադառնում է հինգերորդ եթերաշրջանով, իսկ Դիանա Գրիգորյանի «Գոյամարտը» կշարունակվի նոր սերիաներով։ Նոր թողարկումներով եթերում կլինեն նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Ավտո կարաոկե», «Բարի լույս», «Ժամը» լրատվականը և սիթքոմներ «Մարդամեկը» ու «Մամայի բալան»։ Աշնանը էկրան կվերադառնա նաև Վարդան Սարգսյանի «Աշխարհի համերով» նախագիծը։

‍

‍

Միևնույն ժամանակ, եթերաշրջանը նոր պատմությունների մեկնարկ էլ է տալիս։

‍

«Փախուստ մանկությունից»-ը, որը նախապես ներկայացվել էր որպես PanArmenian TV-ի YouTube-յան կարճ սերիալ, այս անգամ հայտնվում է հեռուստատեսային եթերաշրջանի շրջանակում։ Դիանա Գրիգորյանի նախագծում գլխավոր դերերում են Ռոզա Դավթյանը և Նոր Առուստամյանը։

‍

Նոր սերիալներից է նաև Ելենա Արշակյանի «Վարդերով տունը», իսկ սիթքոմների շարքը համալրում է «Մեղրամիսը»՝ պրոդյուսերներ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ։ Նախագիծը պատմում է մի խումբ գյուղացիների մասին, որոնց կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրանք հայտնվում են Եգիպտոսում։

‍

Նոր հեռուստատեսային պատմություն է նաև «Հարևան ջան»-ը՝ Մարջան Ավետիսյանի, Միկա Ղափլանյանի, Լևս Դավթյանի և այլ դերասանների մասնակցությամբ։

‍

Իսկ ժամանցային նախագծերի շարքում աշնանը կտեսնենք «Համ ու դամ» նոր խոհարարական հաղորդումը։ Դիանա Գրիգորյանը կներկայանա նաև մեկ այլ նոր նախագծով՝ «Մարդկային պատմություններ»-ով։

‍

Լուսանկարները՝ Արմենիա TV-ի
August 25, 2026
armenia tv ashnanayin eterashrjan արմենիա թիվի աշնանային եթերաշրջան garik papoyan diana grigoryan Robert martirosyan roza davtyan arpi gabrielyan mihran tsarukyan
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմում Էսթերին կմարմնավորի Էթերի Ոսկանյանը
Ռուբեն Եսայանը ներկայացրել է սպասվող ֆիլմի դերասանական կազմից ևս մեկ անուն։
Կարդալ Ավելին
TV
«Որոգայթ. Նոր սկիզբ»․ մեկնարկել են նկարահանումները
Նոր պատմությունը կշարունակվի «Որոգայթ»-ի իրադարձություններից 15 տարի անց։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Կայացել է «Մեկ in մեկ» ֆիլմի պրեմիերան․ «Կինոմոսկվա»-ն մեկ երեկոյով վերածվել էր հարսանյաց սրահի
Դավիթ Բաբախանյանի նոր կատակերգության պրեմիերային ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմն ու շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Կարդալ Ավելին