ԲԱՑԱՌԻԿ․ «+45 աստիճան շոգին». «Մեղրամիս» նոր սիթքոմի մասին նոր մանրամասներ՝ սցենարի հեղինակ Հայկ Ալեքյանից
Արև, ծով, հարսանիք և մի ամբողջ գյուղ, որը պետք է որոշի՝ «երեխեքը» գնա՞ն ծով, թե՞ ոչ․ նոր սիթքոմը շուտով՝ Արմենիա TV-ի եթերում։

Արմենիա TV-ն շուտով կներկայացնի «Մեղրամիս» նոր սիթքոմը, որի իրադարձությունները հայկական գյուղից տեղափոխվում են Եգիպտոս։ Նախագծի պրոդյուսերներն են Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը։

Սիթքոմի պատմության կենտրոնում Մանեն է, որի կյանքի երազանքը ծովի ափին պսակադրվելն է։ Գյուղում որոշվում է հարցը լուծել քվեարկությամբ․ մշակույթի տանը Մանեի և նրա կողակցի՝ ծով գնալ-չգնալու վերաբերյալ քվեարկության արդյունքում գրանցվում է 40 կողմ և ընդամենը 1 դեմ ձայն։

Սակայն Մանեի և նրա գյուղակիցների համար ճանապարհորդությունը սովորական հանգիստ չէ։ Ինչպես պատմում է սցենարի հեղինակ Հայկ Ալեքյանը, նրանք սովորական գյուղացիներ չեն։

«Սրանք սովորական գյուղացիներ չեն, նրանք տարբերվում են նրանով, որ իրենց գյուղից բացի կյանքում ոչ մի տեղ չեն եղել։ Եվ պատահաբար նստում են ինքնաթիռ ու հայտնվում Եգիպտոսում»,

— պատմեց Հայկ Ալեքյանը POP անկյանը։

Նախագծի գաղափարը ծնվել է ամառային արձակուրդների ընթացքում ևս մեկ նախագիծ ստեղծելու ցանկությունից։ Իսկ նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել Եգիպտոսում, ինչը թիմի համար հեշտ փորձություն չի եղել։

«Նկարահանումները անցան շատ-շատ բարդ, որովհետև +45-ին սարսափելի էր՝ դերասանների, ռեժիսորի, օպերատորների և ձայնային խմբի համար։ Բայց մենք դա արեցինք և ֆանտաստիկ սիթքոմ ենք նկարել»,

— նշեց սցենարի հեղինակը։

«Մեղրամիս»-ի դերասանական կազմում ընդգրկված են Աղաս Մանուկյանը, Վահագն Գալստյանը, Սաթենիկ Հազարյանը, Արթուր Հարությունյանը, Մարինկա Խաչատրյանը, Էլեն Սաֆարյանը, Իրինա Հարությունյանը և այլ դերասաններ։

Լուսանկարները՝ «Մեղրամիս» սիթքոմի պաշտոնական թրեյլերից
Արման Սարգսյան
August 22, 2026
արմենիա մեղրամիս արփի գաբրիելյան միհրան ծառուկյան հայկ ալեքյան armenia tv meghramis arpi gabrielyan mihran tsarukyan marinka khachatryan hayk alekyan
Այլ Նորություններ
TV
Արմենիա TV-ն ներկայացրել է աշնանային եթերաշրջանը․ սիրված նախագծերից մինչև նոր սերիալներ ու հաղորդումներ
Աշնանը հեռուստադիտողին սպասվում են ինչպես արդեն ծանոթ նախագծերի նոր եթերաշրջաններն ու թողարկումները, այնպես էլ մի շարք նոր պատմություններ ու ձևաչափեր։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Նոր տարվա կինո 2»-ը կոչվում է «Հարսնացուն Ամերիկայից»․ պրեմիերան՝ նոյեմբերի 5-ին
Ելենա Արշակյանի նոր ֆիլմի գլխավոր դերում Անի Երանյանն է։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Թումանյանի անիմացիոն պատմությունը՝ մեծ էկրանին. Ռուբեն Եսայանը ներկայացրել է իր նոր նախագիծը
«Հովհաննես. Ամենայն հայոց մուլտֆիլմի» պրեմիերան կկայանա 2027 թվականի փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, իսկ առաջին թրեյլերը կհրապարակվի Ամանորի գիշերը։
Կարդալ Ավելին