«Սուպերմարկետ»․ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմը
Նոր սիթքոմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ATV-ում և PanArmenian TV-ում։

«Սուպերմարկետ»-ը նոր հայկական սիթքոմ է, որի գործողությունները ծավալվում են սուպերմարկետում՝ ներկայացնելով այնտեղ աշխատող տարբեր կերպարների առօրյան, հարաբերություններն ու զավեշտալի իրավիճակները։ Նախագծի ստեղծագործական թիմը այն ներկայացնում է որպես պատմություն ծանոթ կերպարների, իրավիճակների և առօրյա դեպքերի մասին, որտեղ ձանձրույթի համար տեղ չկա։

‍

Նախագծում Լևոն Սարգսյանը մարմնավորում է սուպերմարկետի տնօրեն՝ պարոն Պետրոսին։ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը հանդես են գալիս Լեոյի և Մարկի կերպարներով։

‍

Սիթքոմի մյուս կերպարներն են Մերի Հակոբյանի մարմնավորած գանձապահ Կատրինը, Գրիգոր Դուդակլյանի խորհրդատու-վաճառող և բլոգեր Վարդանը, Վահագ Ստեփանյանի (Դելո) սթենդափեր և ամսվա աշխատակից Ռաֆոն, Լաուրա Թորոսյանի անվտանգության աշխատակից Սիլվին և Ազնիվ Ավագյանի մենեջեր Նարեն։

‍

«Սուպերմարկետի» ռեժիսորն է Վահան Հակոբյանը, սցենարի հեղինակները՝ Սարգիս Կալպակյանն ու Օնո Մանուկյանը, պրոդյուսերները՝ Արա Ղազարյանն ու Դավիթ Ադամյանը։

‍

Նախագիծը նկարահանվել է Լոս Անջելեսում և ներկայացվում է որպես այնտեղ նկարահանված առաջին հայկական սիթքոմը։

‍

«Սուպերմարկետ»-ի պրեմիերան՝ սեպտեմբերի 5-ին՝ ATV-ում և PanArmenian TV-ում։։

August 29, 2026
supermarket meri hakobyan hakob hakobyan armen hovhannisyan ara kazaryan
Այլ Նորություններ
MUSIC
«BOO!»․ հրապարակվել է Հայաստանի «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի երգը
Հայաստանի այս տարվա մրցութային երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։
Կարդալ Ավելին
TV
«Գիշատիչների խնջույք». H2K Production-ը պատրաստում է նոր 4 մասանոց հոգեբանական դրամա
Վահե Քաչայի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված նախագիծը կցուցադրվի Team TV հարթակում։
Կարդալ Ավելին
TV
Աղաս Մանուկյանը՝ որպես պրոդյուսեր․ ինչ է պատրաստել «Բարի Գալուստը» հեռուստադիտողի համար  
Հունաստանում ամբողջությամբ նկարահանված հումորային նախագծում Աղաս Մանուկյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես պրոդյուսեր։
Կարդալ Ավելին